Ապստամբության իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաստիլի գրավումը` Ֆրանսիական մեծ հեղափոխության խորհրդանիշերից մեկը: Բաստիլի գրավման օրը նշվում է որպես ազգային տոն:

Ապստամբության իրավունք (ճնշման նկատմամբ դիմադրության իրավունք, հեղափոխության իրավունք), քաղաքագիտական փիլիսոփայության մեջ քաղաքացիների իրավունքը կամ պարտականությունն է ցանկացած միջոցներով, ընդհուպ մինչև զինված պայքարի միջոցով, պաշտպանել իրենց իրավունքները և ազատությունները բռնակալներից և տապալել իշխանությունը, որը գործում է իրենց ընդհանուր շահերին դեմ։ Այն պատկանում է բնական իրավունքների շարքին, այսինքն` չի պահանջում դրական իրավունքի նորմերով հաստատում։ Պատմության ընթացքում սահմանվելով տարբեր ձևերով, այս իրավունքի նկատմամբ հավատն օգտագործվել է արդարացնելու համար տարբեր հեղափոխություններ, ինչպիսիք են Անգլիական հեղափոխությունը, Ամերիկյան հեղափոխությունը և Ֆրանսիական հեղափոխությունը[1]։

Ճնշումների նկատմամբ դիմադրության իրավունքի հիմնավորումը սկիզբ է առնում հին ժամանակների` բռնապետի սպանության իրավունքից։ Դիմադրության իրավունքն առաջին անգամ գրավոր ամրագրվել է 1776 թվականի ԱՄՆ անկախության հռչակագրում։

Փաստաթղթի ներածական մասում նշվում է.

[…] եթե որևէ պետական կարգ խախտում է այս իրավունքները, ապա ժողովուրդն իրավունք ունի փոխել այն կամ լուծարել և հաստատել նոր կարգ` հիմնված այնպիսի սկզբունքների և կառավարումն այնպիսի ձևերով կազմակերպելու վրա, որոնք պետք է լավագույնս ապահովեն ժողովրդի անվտանգությունը և բարեկեցությունը։ […] երբ չարաշահումների և բռնությունների երկար շարանը վեր է հանում ժողովրդին բացարձակ բռնապետությանը ենթարկեցնելու ձգտում, ապա ժողովրդի իրավունքը և պարտականությունն է հեռացնել այդպիսի կառավարությանը և ստեղծել իր ապագա անվտանգության ապահովման նոր երաշխիքներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (անգլ.) Marsavelski, A. (2013) The Crime of Terrorism and the Right of Revolution in International Law'' Connecticut Journal of International law, Vol. 28, С. 266-285
  2. Декларация независимости США