Ապարների խոնավատարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապարների խոնավատարություն, ապարների ջուր կլանելու, ջուրն իրենց մեջ պահելու հատկությունը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ջրով հագեցածության աստիճանի, կան ապարների խոնավատարությունյան հետևյալ տեսակները՝

  • լրիվ՝ համապատասխանում է ապարի ծակոտիների ջրով լրիվ հագեցածության վիճակին
  • մազական՝ համապատասխանում է ապարի մազական ծակոտիների ջրով հագեցածության վիճակին
  • մոլեկուլային կամ թաղանթային՝ ջրի այն քանակն է, որը թաղանթի ձևով, մոլեկուլային ձգողական ուժերի շնորհիվ պահվում է ապարի մասնիկների մակերևույթի վրա
  • հիգրոսկոպիկ՝ խոնավության այն քանակն է, որն ապարը կարող է կլանել օդից։

Ապարների խոնավատարությունը բնութագրվում է խոնավատարության գործակիցով՝ ապարում եղած ջրի և չոր ապարի կշռի կամ նրանց ծավալների հարաբերությամբ։ Ըստ խոնավատարության, ապարները լինում են՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png