Ապակե աշտարակ
![]() | |
Տեսակ | Երկնաքեր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մադրիդ |
Փողոց | Paseo de la Castellana? (259-C) |
Բարձրություն | 249 ± 0 մետր |
Հարկեր | 52 |
Ստորգետնյա հարկեր | 6 |
Վերելակներ | 27 |
Մասն է | Cuatro Torres Business Area? |
Սեփականատեր | Mutua Madrileña |
Հիմնադրված է | 2009 |
Բացված | 2009 |
Շինարար | Grupo ACS? |
Ճարտարապետ | Սեզար Պելլի |
Իրադարձություններ | շինարարություն |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Ապակե աշտարակ (իսպ.՝ Torre de Cristal), գրասենյակային երկնաքեր Մադրիդի Ֆուենկառնալ Էլ-Պարդո շրջանում՝ տեղակայված Պասեո դե լա Կաստելյանա 259C հասցեում։ Երկնաքերի բարձրությունը կազմում է 249 մետր, քաղաքի և ամբողջ երկրի (Տոռե Սեպսայից հետո) ամենաբարձր շենքերի ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը, Եվրամիության ամենաբարձր շենքերի ցանկում՝ չորրորդ և Եվրոպայի ամենաբարձր շենքերի ցանկում՝ 15-րդ տեղը (ներառյալ Ռուսաստանը)։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ապակե աշտարակը» «Չորս աշտարակներ» համալիրի չորս երկնաքերերից մեկն է[1]։ Համալիրի մյուս երեք աշտարակներն են՝ Torre Cepsa (250 մետր), Torre PwC (236 մետր) և Torre Espacio (230 մետր)։ Կառույցի համար փորվել և հանվել է 90000 մ3 հող, թափվել է 40000 մ3 բետոն, շինարարության համար ծախսվել է 4,5 միլիոն աղյուս (չհաշված ստորգետնյա հարկերը) և 6000 տոննա պողպատ[2]։ «Ապակի աշտարակի» նախասրահի առաստաղի բարձրությունը 10 մետր։ Երկնաքերը հագեցած է ժամանակակից հրդեհային պաշտպանության համակարգով, օրինակ, կրակը հանգցնող հովհարիչները կարող են դիմակայել մեկ ժամ 400 °C ջերմաստիճանի։ Երկնաքերի ստորին հատվածում և նրա գագաթին օդի ջերմաստիճանի տարբերությունը կարող է հասնել 10 աստիճան, աշտարակի վերին մասում քամու գրանցված առավելագույն արագությունը 132 կմ/ժ է։ Երկնաքերը, ինչպես իր անունը, ամբողջությամբ պատված է ապակով և ունի 4600 պատուհան 44000 մ2 ընդհանուր տարածք և մոտ հարյուր տոննա զանգված։ Երկնաքերում էլեկտրական մալուխների երկարությունը մոտ 250 կիլոմետր է։ Շենքի 27 վերելակների աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ նույնիսկ թեժ ժամերին այն տեղ է հասնում կես րոպեից։ Երկնաքերի տանիքում կա ուղղահայաց տեսակի ձմեռային այգի 600 մ² տարածքով կան (մոտ 24000 բույսեր)[3][4][5]։
Ամենամեծ վարձակալներ՝ KPMG (20000 մ² 17 հարկերում, 1900 աշխատակից)[6], Red Hat, VidaCaixa Grupo, Grupo Agbar, SEAT, ThyssenKrupp, Regus[7]:
- Հիմնական առանձնահատկություններ
- Շինարարություն՝ 2004-2008 թթ. կամ 2009 թ. դեկտեմբերի 4
- Բարձրություն՝ 250 մ (ալեհավաքի), 249 մ (ճարտարապետական), 210,6 (վերին հարկերում)
- Երկարություն և լայնություն՝ 51 х 33 մ
- Հարկեր՝ ըստ տարբեր աղբյուրների 45, 50 կամ 53 և 6 ստորգետնյա
- Վերելակներ՝ 27
- Տարածք՝ 59827 մ²
- Ավտոկանգառատեղեր՝ 1200
- Շինարարության արժեքը՝ 339590604 դոլարին համարժեք
- Ճարտարապետ՝ Սեզար Պելլի
- Սեփականատեր՝ Mutua Madrileña
- Հիմնական կապալառու՝ Grupo ACS
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տանիքի կանաչ պատ ձմեռային այգին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cuatro Torres Business Area
- ↑ «Torre de Cristal — Madrid»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-07-ին։ Վերցված է 2018-09-03
- ↑ La Torre de Cristal la más ecológica del país
- ↑ El jardín vertical más alto del mundo(իսպ.) на сайте elpais.com, 13 сентября 2008
- ↑ Visita al Jardín Vertical de la Torre de Cristal Видео 0:01:34
- ↑ KPMG se traslada a Torre de Cristal
- ↑ Adeslas, nuevo vecino de Seat y Agbar en Torre de Cristal
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ապակե աշտարակ կատեգորիայում։ |