Կանաչ պատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ տուն Գիսենում
Կանաչ պատ

Կանաչ պատ (կենդանի պատ, ուղղահայաց այգի), բուսական պատերի համակարգ կամ պատ, որը ներկայացնում է կենդանի բույսերի ամբողջություն` ուղղահայաց տեղավորված հատուկ կառուցվածքների մեջ։

Ուղղահայաց այգին օգտագործում են ինչպես շենքի արտաքին պատերի, տանիքի և տարբեր կոնստրուկցիաների ձևավորման համար, այնպես էլ շենքի ներսում։ Կանաչ պատի գաղափարը իր աշխատանքներում օգտագործել է ֆրանսիացի բուսաբան և դիզայներ Պատրիկ Բլանը։ Նրա աշխատանքների մեծամասնությունը գտնվում է Փարիզում։ Ուղղահայաց առաջին ինստալյացիան ստեղծվել է 1988 թվականին։

Կանաչ պատերի կառուցվածքները տարբերվում են նյութերով, հաղորդակցման, ամրության համակարգով, տեխնիկական առանձնահատկություններով, ուղղահայաց ուղղվածության ընդհանուր սկզբունքի պահպանմամբ, կենսաապահովության համակարգի առկայությամբ։ Ուղղահայաց պատի համար բույսերն ընտրվում են ինդիվիդուալ կերպով` կախված պայմաններից և մասնակի նկարչական որոշումից. ամեն դեպքում սովորաբար փորձում են օգտագործել ցածր բարձրություն ունեցող բույսեր` 30-35 սմ բարձրությամբ։

Ներքին տարածության ձևավորման համար հիմնականում օգտագործվում են բույսերի տրոպիկական տեսակներ։ Ներքին ձևավորումը պահանջում է ներքին կլիմայական պայմաններին դիմադրող բույսեր։

Կանաչ պատերը հաճախ կարելի է հանդիպել քաղաքային միջավայրում, որտեղ բույսերը պահպանում են ամբողջ շենքի ջերմաստիճանը։

Կենդանի պատերը նաև կարող են օգտագործվել գրի վերաօգտագործման համար։ Բույսերը կարող են մաքրել աղտոտված ջուրը` կլանելով չլուծված սնուցիչները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]