Աշոտ Վիլասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Վիլասյան
Ծնվել էմայիսի 28, 1946(1946-05-28)
Մահացել էհուլիսի 7, 2006(2006-07-07) (60 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունմարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ և ԽՍՀՄ սպորտի վարպետ

Աշոտ Վիլասյան (մայիսի 28, 1946(1946-05-28) - հուլիսի 7, 2006(2006-07-07), Երևան, Հայաստան), խորհրդային, ծանրամարտի ռուս և հայ մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Վիլասյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 28-ին Սիսիանի շրջանի Տոլորս գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, որտեղ 16 տարեկանում սկսել է զբաղվել ծանրամարտով Ավետիք Դանիելյանի ղեկավարությամբ։ 1971 թվականին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1971-1993 թվականներին մարզչական գործունեություն է ծավալել «Սպարտակ» և «Դինամո» մարզական ընկերություններում։ Վիլասանի ամենահայտնի աշակերտը Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոքսեն Միրզոյանն էր[1], ում նա մարզել էր իր մարզական կարիերայի ողջ ընթացքում (1977-1992)։

1993-2003 թվականներին ապրել է Սանկտ Պետերբուրգում։ Աշխատելով Վ. Ֆ. Կրաևսկու անվան և Սանկտ Պետերբուրգի թիվ 2 օլիմպիական պահեստային ուսումնարանում՝ պատրաստել է պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր Մամիկոն Մկրտչյանին[2], պատանիների Եվրոպայի չեմպիոններ Արմեն Թումանյանին[2] և Տիգրան Մխիթարյանին[3]։

2003 թվականին վերադարձել է Երևան։ 2005 թվականի փետրվարից եղել է ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչը։

Մահացել է 2006 թվականի հուլիսի 7-ին։ Թաղվել է Երևանի Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]