Աշոտ Մուրադյան (լուսանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մուրադյան (այլ կիրառումներ)
Աշոտ Մուրադյան
Դիմանկար
Ծնվել է1963
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1990)
Մասնագիտությունլուսանկարիչ

Աշոտ Միհրանի Մուրադյան (1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Մուրադյանը ծնվել է 1963 թվականին, Երևանում։

Լուսանկարչական գործունեությունը սկսել է 1980-ականների կեսերին։ Կարճ ժամանակահատված աշխատել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում։ 1990 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո բաժինը։ 1990-ական թվականներին լուսանկարչություն է դասավանդել Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում։ Հետագայում հիմնել է «Կոլլաժ» հրատարակչությունը։ 1980-ականներից Մուրադյանը թղթակցել է Հայաստանյան տարբեր պարբերականներին և թերթերին։ Մուրադյանի աշխատանքներն առանձնանում են ծանրակշիռ սիմվոլիզմով, ձգտում են դեպի ցայտուն արտաքին էֆեկտներ[1]։

Հայաստանի անկախացումից հետո զբաղվել է վավերագրական աշխատանքներով՝ ներկայացնելով Արցախյան պատերազմը ներկայացնող լուսանկարների շարքը, որը 2016 թվականին հրատարակվել է «Ճանապարհ դեպի հաղթանակ» խորագրով ֆոտոգրքում։

Ֆոտոգրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արմենիա», Երևան։ Կոլլաժ ՍՊԸ, 2016։
  • «Սյունիք»
  • «Տավուշը»
  • «Ճանապարհ դեպի հաղթանակ», Երևան։ Կոլլաժ, 2016[2]։
  • «Արցախ», Երևան։ Կոլլաժ, 2016

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շուշիից Շուշի»[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԱՇՈՏ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  2. AuroSystem (2016 թ․ մայիսի 28). «Մենք կարողացանք հաղթել առանց հաց, առանց վառելիք, առանց զենք». ՀՐԱՊԱՐԱԿ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. «Արցախը՝ լուսանկարիչ Աշոտ Մուրադյանի աչքերով». Նորություններ Արցախից aparaj.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուրադյան, Աշոտ։ Ճանապարհ դեպի հաղթանակ, Կոլաժ, Երևան, 2016։
  • Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]