Աշոտ Կարապետյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1957(1957-01-06)
ԾննդավայրՋրառատ, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 25, 2021(2021-12-25) (64 տարեկան)

Աշոտ Սուրենի Կարապետյան (հունվարի 6, 1957(1957-01-06), Ջրառատ, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2021(2021-12-25)), ազատամարտիկ, Հայոց ազգային բանակի Հրազդանի ջոկատի հիմնադիր-հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի հունվարի 6-ին՝ Հրազդանի շրջանի Ջրառատ-Ռնդամալ գյուղում (այժմ՝ Ջրառատ թաղամաս)։

Սովորել է Ավ․ Իսահակյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին զբաղվել է ակրոբատիկա և բռնցքամարտ մարզաձևերով։

1975-1977 թվականներին զորակոչվել է Խորհրդային բանակ, ծառայել է Նովոսիբիրսկ քաղաքում։

1978 թվականին անցել է աշխատանքի Հրազդանմաշ գործարանում որպես խառատ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ազգային բանակի Հրազդանի ջոկատի հիմնադիր-հրամանատար։

1989 թվականից մասնակցել է Հայաստանի սահմանամերձ Վայքի, Արարատի, Նոյեմբերյանի և Վարդենիսի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

1990 թվականի սեպտեմբերից ԼՂԻՄ-ի ինքնապաշտպանական ջոկատների կազմում մասնակցել է Արցախի տարածքային ամբողջականության համար մղված մարտական գործողություններին։

Մասնավորապես՝ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի, Գետաշենի ենթաշրջանի, Ստեփանակերտի Կրկժան թաղամասի, Փառուղ գյուղի, Ասկերանի շրջանի Մալիբեյլու և Ղուշչուլար գյուղերի, Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ և Ջանյաթաղ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։

Ակտիվորեն մասնակցել է Շուշիի ազատագրմանը՝ թշնամու կողմից Լաչին-Զառիսլու-Շուշի ուղղությամբ հարձակման կասեցման և հետ շպրտման մարտական գործողությանը։

Մասնակցել է նաև Մարտակերտի շրջանի Կարմիրավան-Ջրաբերդ-դաշտ․կայան Մարտակերտ տեղամասի պահպանությանը։

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտություն» մեդալներով, «ՀՀ Զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, և «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նվիրյալները. Աշոտ Կարապետյան». www.1tv.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.