Աշոտ Կառուցող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Կառուցող
Ի ծնեԱշոտ Կառուցող
Աշոտ Շինող
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ է
Ազգությունհայ
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ13-րդ դար

Աշոտ Կառուցող կամ Աշոտ Շինող (ծննդյան և մահվան թվերն անհայտ են), 13-րդ դարի հայ ճարտարապետ։ Կառուցել է Զորի կարավանատունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Հայաստանի իջևանատներ կառուցողներից միակն է, որի անունը հայտնի է․ արաբատառ արձանագրությունը՝ «Աշոտ Կառուցող», փորագրված է կարավանատան արևելյան կողմի երեք կողմի երեք սենյակներից հարավային երդիկի շրջանակին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Երևան, 1963, էջ 97։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png