Աշոտ Աղաբաբյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Աղաբաբյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1952(1952-11-08) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1978)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գործարար, պատգամավոր և տնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ

Աշոտ Սերյոժայի Աղաբաբյան (նոյեմբերի 8, 1952(1952-11-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, գործարար[1], Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Աղաբաբյանը ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում[2]։ 1970-1972 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1978 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը[3]։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1974 թվականին Երևանի մետաքսի կոմբինատում աշխատել է հանգուցակապող, իսկ 1974-1977 թվականներին՝ փականագործ։ 1977-1978 թվականներին եղել է Երևանի տրիկոտաժի կոմբինատի տնտեսագետ, ապա՝ ճարտարագետ, իսկ 1979 թվականին՝ «Հայուղևորտրանսի» ավագ տնտեսագետ։ 1979-1980 թվականներին եղել է Երքաղսովետի գործկոմի առևտրի վարչության թիվ 3 սննդառի խանութի վարիչ, 1980-1983 թվականներին՝ Երևանի թիվ 6 սննդառի խանութի վարիչի տեղակալ, իսկ 1983-1992 թվականներին՝ Երևանի թիվ 4 սննդառի խանութի վարիչ։

1988 թվականին մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին և այլն), եղել է ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ։ 1990 թվականին ընտրվել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր։ 1993-1999 թվականներին եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն[4], 1999 թվականից եղել է «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։ 2002 թվականին ընտրվել է Երևանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 48 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր՝ թիվ 33 ընտրատարածքից։ 19.06.2007-11.07.2007-ին եղել է Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 11.07.2007-06.05.2012 թվականներին՝ եղել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 33 ընտրատարածքից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայության» մեդալ, (1996)
  • Հայաստանի Հանրապետություն վարչապետի հուշամեդալ, (2006)
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ, (2006)
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ, (2007)
  • «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» մեդալ, (2012)[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Եթե գործարար եմ, ուրեմն հետս հարսանի՞ք էլ չի կարելի գալ. Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  2. «Parliament Monitoring - Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի». parliamentmonitoring.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  3. «Աշոտ Սերյոժայի Աղաբաբյան – Deputat» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  4. «Агабабян Ашот Сережаевич — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  5. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]