Աշխարհի լավագույն Կառլսոնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աշխարհի լավագույն Կառլսոնը
շվեդերեն՝ Världens bästa Karlsson
Karlsson på taket logo.png
Տեսակկինոնկար
Ժանրֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված էՓոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը
ՌեժիսորՈւլլե Հելբում[1]
ՍցենարիստԱստրիդ Լինդգրեն
ՊրոդյուսերOlle Nordemar?
ԵրաժշտությունԳեորգ Ռիդել
ՕպերատորLars Björne?
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Լեզուշվեդերեն
ԴիստրիբյուտորSF Studios?
Տևողություն101 րոպե
Թվականդեկտեմբերի 2, 1974[2]

Աշխարհի լավագույն Կառլսոնը (շվեդերեն՝ Världens bästa Karlsson), շվեդական մանկական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Ուլլե Հելբումն Աստրիդ Լինդգրենի գրքի հիման վրա։ Շվեդիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 1974 թվականի դեկտեմբերի 2-ին[3]։

Հետագայում թողարկվել է ֆիլմի հեռուստատեսային տարբերակը («Կառլսոնը, որն ապրում է տանիքում» խորագրով), որը բաղկացած է չորս սերիայից և ներառում է կինոֆիլմում չընդգրկված էպիզոդներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթնամյա Սվանտե Սվանտեսոնը, որին բոլորը կոչում են Մանչուկ, իր ընտանիքի հետ ապրում է շվեդական մի քաղաքում և երազում է շուն ունենալ։ Մի անգամ նա պատուհանից տեսնում է Կառլսոնին՝ գեր մի մարդու, որը թռչում է իր մեջքին եղած պտտաթևիկի օգնությամբ։ Կառլսոնը նրան հայտնում է, որ ապրում է տանիքին գտնվող փոքրիկ տանը։ Մանչուկն ու Կառլսոնն ընկերանում են, սակայն նրանց ընկերությունը մշտապես բարդացնում են Կառլսոնի չարաճճիությունները, որոնց համար մշտապես պատասխան է տալիս Մանչուկը, որովհետև Կառլսոնն ամեն անգամ պատուհանից դուրս է թռչում, երբ ներս է մտնում մեծահասակներից մեկը։ Ֆիլմի վերջում ընտանիքի անդամներն ի վերջո տեսնում են Կառլսոնին, սակայն որոշում են ոչ ոքի չասել նրա մասին, որպեսզի մամուլում աղմուկ չբարձրանա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Լարս Սյոդերդալ Մանչուկ Մանչուկ
Մատս Վիկստրյոմ Կառլսոն (հնչյունավորել է Յան Նյուգրենը) Կառլսոն (հնչյունավորել է Յան Նյուգրենը)
Կատրին Վեստերլունդ մայր
Ստիգ Օսսիան Էրիկսոն հայր
Ստեֆան Հալերստամ Բոսսե Մանչուկի եղբայրը Բոսսե
Բրիտ Մարի Նեսհոլմ Բետան Մանչուկի քույրը Բետան
Նիլս Լագերգրեն Քրիստեր Մանչուկի եղբայրը Քրիստեր
Մարիա Սելանդեր Գունիլլա Մանչուկի ընկերուհին Գունիլլա
Լոֆե Կառլսոն Ֆիլլե գող Ֆիլլե
Գյոստա Վելիվորա Ռուլլե գող Ռուլլե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Världens bästa Karlsson — 1990.
  2. Världens bästa Karlsson (швед.)
  3. «Världens bästa Karlsson» (շվեդերեն)։ Swedish Film Database։ դեկտեմբերի 2, 1974։ Վերցված է 23 июля 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]