Աշխատավորների ելքը ֆաբրիկայից
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշխատավորների ելքը ֆաբրիկայից ֆր.՝ La Sortie de l'usine Lumière à Lyon | |
---|---|
![]() | |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ և համր կինո |
Թվական | մարտի 22, 1895 |
Ռեժիսոր | Լուի Ժան Լյումիեր |
Պրոդյուսեր | Լուի Ժան Լյումիեր |
Օպերատոր | Լուի Ժան Լյումիեր |
Պատմվածքի վայր | Ֆրանկական թագավորություն |
Կինոընկերություն | Société Lumière? |
Տևողություն | 42 ± 5 s |
![]() |

Աշխատավորների ելքը ֆաբրիկայից (ֆր.՝ La Sortie de l'usine Lumière à Lyon, 1895), կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, Լյումիեր եղբայրների առաջին կինոնկարներից է։ Փաստացի հանրությանը էկրանին ցույց տրված առաջին կինոնկարն է։ Կինոնկարը անվանվում է նաև «Ելքը ֆաբրիկայից» կամ «Աշխատավորների ելքը Լյումիեր եղբայրների ֆաբրիկայից»։
Առաջին անգամ ցուցադրվել է 1895 թվականի մարտի 22-ին ֆրանսիական լուսանկարչական արդյունաբերության զարգացմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ։ Այս ֆիլմով էլ սկսվել է Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե»-ի նկուղում Լյումիեր եղբայրների 1895 թվականի դեկտեմբերի 28-ի առաջին վճարովի կինոցուցադրմանը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը նկարահանվել է 1895 թվականի մարտի 19 Լյումիեր եղբայրների Լիոնի Մոնպլեզիր, Սեն-Վիկտոր 25 հասցեում գտնվող ֆաբրիկայի դարպասի մոտ։
- Պահպանվել է Լյումիերների ստեղծած տվյալ սյուժեի երեք տարբերակ։ Դատելով լուսավորության և ստվերների դիրքից հավանաբար նկարվել են միքանի ժամվա տարբերությամբ։ Երեք տարբերակն էլ թողարկվել են «Լյումիեր եղբայրների առաջին կինոնկարները» DVD սկավառակի վրա։ Ըստ Բերտրան Տավերնյեի Լյումիերները իրենց առաջին ցուցադրությունների ժամանակ կարող էին ցուցադրել տարբերակներից ցանկացածը։ Դա հաստատում է այն, որ մամուլում կինոնկարի առաջին նկարագրությունները իրար չեն համապատասխանում։ Շունը, հեծանվորդը, ձին կամ կառքը՝ ոչ ամեն մի տարբերակում կան։ Այս փաստը ենթադրման տեղիք է տալիս, որ Լյումիերները մի քանի դուբլ ստանալու համար, պարզապես բանվորների հետ համաձայնեցնելով, մի քանի անգամ են նկարել տեսարանը։
- Լյումիերների առևտրական տան համացուցակներում այս կինոնկարը 91-րդ համարն է կրում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխատավորների ելքը ֆաբրիկայից» հոդվածին։ |
|