Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
«Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» քանդակ
Памятник Антону Павловичу Чехову и Даме с собачкой на набережной Ялты - panoramio.jpg
«Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» քանդակը
Անտոն Չեխովն ու շնիկով տիկինըը գտնվում է Ռուսաստանում
Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը
Կոորդինատներ 44°29′33″ հս․ լ. 34°9′52″ ավ. ե. / 44.49250° հս․. լ. 34.16444° ավ. ե. / 44.49250; 34.16444Կոորդինատներ: 44°29′33″ հս․ լ. 34°9′52″ ավ. ե. / 44.49250° հս․. լ. 34.16444° ավ. ե. / 44.49250; 34.16444
Գտնվում է Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Կառուցվել է 2004
Շինության ձևը քանդակագործական հորինվածք
Կառուցել է Գենադի և Ֆեոդոր Պարշիններ
Ներկա վիճակը Կանգուն

«Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» քանդակագործական հորինվածք (ռուս.՝ Скульптурная композиция «Антон Чехов и дама с собачкой»), բրոնզե քանդակագործական հորինվածք Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Անտոն Չեխովին և նրա «Շնիկով տիկինը» ստեղծագործության հերոսուհուն։ Քանդակը բացվել է 2004 թվականին Յալթայի Լենինի անվան առափնյա փողոցի կենտրոնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը բացվել է 2004 թվականին Յալթայի Լենինի անվան առափնյա փողոցում` «Յուբիլեյնի» համերգասրահի շենքի հարևանությամբ[2][3]։ Հուշարձանը բացվել է գրող Անտոն Չեխովի մահվան 100-րդ տարելիցի առթիվ։ Քանդակագործական հորինվածքը կառուցվել է «Միասին» միջազգային հեռուստակինոֆորումի հիմնադիրների պատվերով[4]։

Հորինվածքը պատրաստված է բրոնզից։ Այն ճարտարապետ Յուրի Իվանչենկոյի նախագծով երեք տարում ստեղծել են եղբայրներ Գենադի և Ֆեոդոր Պարշինները Մոսկվայի «Վել» գեղարվեստաարտադրական միավորումից[2]։

Անտոն Չեխովը 1898 թվականից մինչև իր մահն ապրել է Յալթայում, իր «Սպիտակ ամառանոց» տանը (այժմ` Չեխովի տուն-թանգարան), որտեղ էլ գրել է «Շնիկով տիկինը» ստեղծագործությունը, որի գործողությունները տեղի են ունենում նույն քաղաքում[2]։

«Շնիկով տիկինը» պատմվածքի դիպաշարը զարգանում է Յալթայում։ Այն պատմում է մոսկվացու և տեղի բնակչուհու սիրային հարաբերությունների մասին։ Տղամարդն ամուսնացած է և մայրաքաղաքում ունի երեք երեխա, կինը ևս ամուսնացած է։ Բայց, այնուհանդերձ, նրանց միջև բռնկվում են խոր զգացմունքներ։ Քննադատների կարծիքով` այս պատմվածքը շատ առումներով ինքնակենսագրական է և հիշեցնում է Յալթայում Անտոն Չեխովի վերջին` դերասանուհի Օլգա Կնիպպերի հետ սիրավեպի իրական պատմությունը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Памятник "Чехов и дама с собачкой"»։ My-Travels.club 
  3. «Памятник «Дама с собачкой и Чехов» в Ялте»։ Туролайф 
  4. Алсу Гатауллина։ «Памятник «Антон Чехов и дама с собачкой» – романтика на набережной Ялты»։ История Крыма