Անտոն Կոբյալկո
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1986[1] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 184 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Արարատ-Արմենիա | |||||||||||||||||||||||||||||
Համար | 32 | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անտոն Իգորևիչ Կոբյալկո (ռուս.՝ Антон Игоревич Кобялко, մայիսի 14, 1986[1], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիա» ակումբի հարձակվող։ Ռուսաստանի սպորտի վարպետ (2016)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ալթայի երկրամասի Բարնաուլ քաղաքում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է երկրորդ դասարանում սովորելու ընթացքում[3]։ Առաջին մարզիչը եղել է Ա. Լետունովը[4]։ 15 տարեկանում արդեն խաղացել է Բարնաուլի «Պոլիմեր» ակումբում սիրողական մակարդակում։ Դպրոցն ավարտելուց հետո պայմանագիր է կնքել Բարնաուլի «Դինամո» ակումբի հետ, որտեղ հանդես է եկել ակումբի երկրորդ կազմի խաղերում[3][4]։
2004 թվականին հրավիրվել է Նովոկուզնեցկի «Մետալուրգ-Կուզբաս» ակումբում մասնակցելու դիտումների, ինչից հետո պայմանագիր կնքելու առաջարկ է ստացել[3]։ 2004 թվականին «Մետալուրգի» կազմում խաղացել է առաջին դիվիզիոնում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման։ Հետագայում դարձել է ակումբի հիմնական հարձակվող։ 2005 թվականի մրցաշրջանի արդյունքում «Մետալուրգ-Կուզբաս» ակումբն անցել է երկրորդ դիվիզիոն, բայց հաջորդ տարի, «Արևելք» տարածաշրջանում զբաղեցնելով 2-րդ տեղը, վերադարձել է առաջին դիվիզիոն՝ դրա զուահեռ հասնելով Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ, որտեղ Կոբյալկոն մասնակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ երկու խաղերին։ 2007 թվականի մրցաշրջանում առաջին դիվիզոնում խփել է 18 գոլ։ 2004-2007 թվականներին Նովոկուզնեցկի ակումբի մասնակցել է Ռուսաստանի առաջնության 88 խաղի և խփել 28 գոլ։
2007 թվականի մրցաշրջանից հետո ավարտվել է «Մետալուրգ» ակումբի հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Նրան արդեն վաղուց ցանկանում էր իր թիմի կազմում տեսնել ԿԱՄԱԶ ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Գազզաևը[3], և Կոբյալկոն հաջորդ մրցաշրջանն սկսել է Նաբերեժնիե Չելնիի ԿԱՄԱԶ ակումբի կազմ։ ԿԱՄԱԶ ակումբում նա դարձել է թիմի կարևորագույն խաղացողներից մեկը՝ առաջին մրցաշրջանում խփելով 12 գոլ[5]։ 2010 թվականին դարձել է մրցաշրջանում թիմի լավագույն գոլի հեղինակ[6]։ 2011 թվականին անցկացրել իր 100-րդ խաղը ԿԱՄԱԶ ակումբի կազմում՝ Վլադիմիրի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում խփելով գոլ և վաստակելով 11-մետրանոց[3]։ Ակումբի կազմում անցկացրած 4,5 տարվա ընթացքում նա մասնակցել է 146 խաղի և խփել 32 գոլ[5]։ ԿԱՄԱԶ ակումբի՝ ՖԱԼ-ից հեռացվելուց հետո Կոբյալկոն տեղափոխվել է «Ուրալ» ակումբ[7]։ 2012/13 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրել է 22 խաղ, որոնցում խփել է 6 գնդակ, իսկ թիմի մրցաշրջանի արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը և անցել Պրեմիեր լիգա։
Կոբալյակոն տեղափոխվել է Օրենբուրգի «Գազովիկ» ակումբ, որի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման և խփել 7 գոլ, երկրորդ մրցաշրջանում դարձել 6 գոլի հեղինակ 24 հանդիպման ընթացքում, իսկ 2015/16 մրցաշրջանում, որի արդյունքում «Գազովիկ» ակումբն զբաղեցրել է առաջին տեղը ՖԱԼ առաջնությունում և անցել Պրեմիեր լիգա, Կոբյալկոն 23 խաղում խփել է 1 գոլ։
Հաջորդ մրցաշրջանի սկզբին տեղափոխվել է ՖԱԼ-ի «ԲՄԱ-Խաբարովսկ» ակումբ[8]։ Կանոնավոր առաջնությունում մասնակցել է 25 խաղի՝ խփելով 1 գոլ, ինչպես նաև աչքի է ընկել իրացված 11-մետրանոց հարվածով Պրեմիեր լիգա անցնելու համար անցկացված փլեյ օֆֆի՝ իր նախկին «Օրենբուրգ» ակումբի դեմ հանդիպման հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում։ Հանդիպումն ավարտվել է Խաբարովսկի ակումբի հաղթանակով, և վերջինս իր պատմության մեջ առաջին անգամ անցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա։
2017/18 մրցաշրջանում «ԲՄԱ-Խաբարովսկ» ակումբի կազմում Ռուսաստանի ՖԱԼ առաջնությունում անցկացրել է 3 խաղ՝ դուրս գալով փոխարինման Տուլայի «Արսենալ», Մոսկվայի ԲԿՄԱ և «Լոկոմոտիվ» ակումբների դեմ արտագնա խաղերում, ապա 2017 թվականի օգոստոսի 17-ին տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա» ակումբ, որը հանդես էր գալիս ՖԱԼ առաջնությունում։ 2018 թվականի ամռանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա» ակումբ։
Բազմիցս մասնակցել է «Надежда» աշնանային երիտասարդական ավանդական մրցաշարին, որ անցկացվել է 2000-ական թվականին, և որին մասնակցել են երկրորդ դիվիզիոնը բոլոր տարածաշրջանների թիմերը և առաջին դիվիզիոնի հավաքական թիմը մինչև 23 տարեկան խաղացողներով։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՖԱԼ առաջնության հաղթող (անցում Պրեմիեր լիգա) – 2012/13, 2015/16
- Փլեյ օֆֆի խաղերի հաղթող (անցում Պրեմիեր լիգա) – 2016/17
- Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից (սպորտի վարպետ)[2][9] – 2014/15
- ՖԱԼ գավաթի դափնեկիր (2) – 2013, 2016
- Երկրորդ դիվիզոնի արծաթե մրցանակակիր («Արևելք» տարածաշրջան), անցում առաջին դիվիզոն – 2006
- ՖԱԼ «Надежда» գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու – 2005
- Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի ակումբների պատանեկան թիմերի առաաջնության հաղթող – 2003
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ամուսնությունից (կինը՝ Յանա) ունի որդի` Արտյոմը[4][10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 ««ПРИКАЗ О ПРИСВОЕНИИ СПОРТИВНОГО ЗВАНИЯ „МАСТЕР СПОРТА РОССИИ"»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Антон Кобялко: Из «КАМАЗа» уходить не собираюсь». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Антон Кобялко: Я ни о чем не жалею
- ↑ 5,0 5,1 «Кобялко Антон — игроки». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Игрок ФК КамАЗ Антон Кобялко стал автором лучшего гола-2010». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ ««Урал» пополнился нападающим из «КАМАЗа»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Вести-Хабаровск. ФК "СКА-Хабаровск" пополнил нападающий Антон Кобялко ՅուԹյուբում
- ↑ Интервью с нападающим ФК "Газовик" Антоном Кобялко ՅուԹյուբում
- ↑ «Антон Кобялко: «На голы больше не спорю!»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Последний холостяк клуба «Газовик» ищет невесту». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջն «Ուրալ» ակումբի պաշտոնական կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Супер гол Кобялко ՅուԹյուբում
- Интервью с Антоном Кобялко ՅուԹյուբում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Կոբյալկո» հոդվածին։ |
|