Անտոնիո Կառլոս Զագո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Կառլոս Զագո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1969(1969-05-18)[1][2] (54 տարեկան) կամ մարտի 14, 1969(1969-03-14) (55 տարեկան)
Ծննդավայր Presidente Prudente, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Անտոնիո Կառլոս Զագո (բրազ.-պորտ.՝ Antônio Carlos Zago, մայիսի 18, 1969(1969-05-18)[1][2] կամ մարտի 14, 1969(1969-03-14), Presidente Prudente, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Բրազիլիայի հավաքականում։ Ներկայիս դրությամբ մարզիչ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Կառլոսը սկսել է խաղալ «Սան Պաուլու»-ում։ 1992 թվականին պայմանագիր է կնքել իսպանական «Ալբասետե» ակումբի հետ։ Մեկ տարի անց վերադարձել է Բրազիլիայի «Պալմեյրաս»։ Ավելի ուշ խաղացել է «Կասիվա Ռեյսոլ»-ում, «Կորինթիանս»-ում, «Ռոմա»-ում, «Բեշիկթաշ»-ում, «Սանթոս»-ում և «Ժուվենտուդե»-ում։

Վեց անգամ դարձել է Սան Պաուլու նահանգի չեմպիոն և 4 անգամ՝ Բրազիլիայի չեմպիոն։

Բրազիլիայի ազգային հավաքականում Զագոն նորամուտը նշել է 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Հարավսլավիայի դեմ ընկերական խաղում։ Ամերիկայի 1993 թվականի գավաթում խաղացել է բոլոր չորս խաղերը, բրազիլացիները 11 մետրանոցներով պարտվել են Արգենտինային քառորդ եզրափակիչում։ Երկար ընդմիջումից հետո Անտոնիոն կրկին հրավիրվել է թիմ՝ մասնակցելու Ամերիկայի գավաթին (1999 թվական)։ Նա 5 հանդիպում է անցկացրել մրցաշարում և դարձել Հարավային Ամերիկայի չեմպիոն։ Դրանից հետո մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2012 թվականներին գլխավորել է բրազիլական ակումբները ցածր դիվիզիոններից, 2013 թվականին դարձել է Զդենեկ Զեմանի օգնականը, իսկ հետո՝ Աուրելիո Անդրեացցոլիինը «Ռոմա»-ում։

2013 թվականի հոկտեմբերի 16-ին պայմանագիր է կնքել Շախտյոր (Դոնեցկ) ակումբի հետ։ Անտոնիո Կառլոսը դարձել է գլխավոր մարզիչ՝ Միրչա Լուչեսկուի երկրորդ օգնականը։ Պայմանագիրը նախատեսված էր մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ես պետք է պատրաստ լինեմ, որպեսզի վերադառնամ աշխատանքի (գլխավոր մարզիչ)։ Կարծում եմ՝ այս ցիկլը կտևի երկու տարի, և 2015 թվականին ես պատրաստ կլինեմ վերադառնալ Բրազիլիա և մարզել։
- Անտոնիո Կառլոս

2016 թվականին նա մարզել է «Ժուվենտուդե»-ն, զբաղեցրել է Բրազիլիայի C Սերիայի չորրորդ տեղը, դրանով իսկ թիմին Կաշիաս դու Սուլից դուրս բերելով B Սերիա։

2016 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Ինտերնասիոնալի գլխավոր մարզիչ, որն իր պատմության մեջ առաջին անգամ է գլխավորել Սերիա B-ն։ Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2017 թվականի դեկտեմբերը[3]։ 2017 թվականի մայիսի 28-ին հեռացել է պաշտոնից[4]։ Զագոյի իրավահաջորդը դարձել է Գուտո Ֆերեյրան[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող
  • Սան Պաուլու Սան Պաուլու նահանգի չեմպիոն (6)՝ 1991, 1992, 1993, 1994, 1997, 2007
  • Սան Պաուլու/Կաղապար:Դրոշավորում/Ռիո դե Ժանեյրո Ռիո Սան Պաուլու մարցաշարի հաղթող (1)՝ 1993
  • Բրազիլիա Բրազիլիայի չեմպիոն (4)՝ 1991, 1993, 1994, 2004
  • Իսպանիա Իսպանիայի չեմպիոն (1)՝ 2000/01
  • Իտալիա Իտալիայի սուպերգավաթակիչ (1)՝ 2001
  • Թուրքիա Թուրքիայի չեմպիոն (1)՝ 2002/03
  • Լիբերտադորեսի գավաթակիր՝ 1992
Որպես մարզիչ
  • Բրազիլիա Բրազիլիայի B Սերիայի հաղթող (1)՝ 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.palmeiras.com.br/historia/idolos/467
  2. 2,0 2,1 http://www.fpf.org.br/Clubes/Treinadores/2011-09/52493/Ant%C3%B4nio%20Carlos%20Zago/
  3. «Antônio Carlos Zago assume o comando técnico do Internacional» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 12.12.2016. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. «Antonio Carlos Zago deixa o Inter» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 28.05.2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  5. «Guto Ferreira assume o comando técnico do Inter» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 30.05.2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Կառլոս Զագո» հոդվածին։