Անտոնինա Միլյուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնինա Միլյուկովա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 23 (հուլիսի 5), 1848
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 16 (մարտի 1), 1917 (68 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԱմուսինՊյոտր Չայկովսկի

Անտոնինա Իվանի Միլյուկովա (հունիսի 23 (հուլիսի 5), 1848, Ռուսական կայսրություն - փետրվարի 16 (մարտի 1), 1917, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուս երաժիշտ, դաշնակահարուհի։

Պյոտր Չայկովսկու կինը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1848 թվականի հունիսի 23-ին ազնվական ընտանիքում, որտեղ բացի նրանից կային իր երկու եղբայրները՝ Ալեքսանդրը և Միխայիլը, ինչպես նաև քույրը՝ Ելիզավետան։ Երբ նա փոքր էր, իր մայրը՝ Օլգա Նիկանորովնան, լքել է ամուսնուն և երեխաներին՝ իր հետ վերցնելով միայն կրտսեր դստերը՝ Անտոնինային։

Անտոնինան դաստիարակություն է ստացել մասնավոր պանսիոնում, ինչպես նաև հոր՝ Մոսկվայից ոչ հեռու գտնվող Կլինյան վարչաշրջանի կալվածքում։ 1865 թվականին նա ավարտել է Մոսկվայի Ելիզավետինյան համալսարանը և 1873 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա Էդուարդ Լանգերի դաշնամուրի և տեսության բաժին[1]։ Ուսումը կոնսերվատորիայում դադարեցրել է անհայտ պատճառներով։

Անտոնինա Միլյուկովայի և Չայկովսկու հանդիպումը կայացել է Մոսկվայում 1872 թվականի մայիսին, երբ Չայկովսկին հյուրընկալվել էր Անտոնինայի եղբոր՝ Ալեքսանդրի տանը։ Հինգ տարվա ոչ հեշտ հարաբերություններից հետո Չայկովսկու և Միլյուկովայի պսակադրությունը կայացել է 1877 թվականի հուլիսի 6 (18)-ին Մոսկվայի Մալայա Նիկիտսկայա փողոցի վրա գտնվող Սուրբ Գեորգիի եկեղեցում։ Հարսանիքին ներկա էին միայն երկու վկաներ՝ Չայկովսկու եղբյարը՝ Անատոլին և նրա նախկին աշակերտը՝ ջութակահար Իոսիֆ Կոտեկը։ Բոլոր մնացած հարազատներին նրանք տեղեկացրել են ամուսնության մասին միայն դրանից հետո։

Սակայն երգահանի միասեռական լինելը դարձել է պատճառն այն բանի, որ նրանք մի քանի շաբաթ անց բաժանվել են[2][3][4][5]։ Կախված տարբեր պատճառներից՝ ամուսինները այդպես էլ երբևէ չեն ամուսնալուծվել, սակայն ապրել են առանձին․ նրանց ամուսնությունը մնացել է միայն թղթի վրա[6]։

Մահացել է Սանկտ Պետերբուրգին մոտ գտնվող շրջաններից մեկում 1917 թվականի փետրվարի 16-ին (նոր ոճով՝ մարտի 1-ին)` Չայկովսկու մահից 24 տարի անց։ Նրա մահից հետո Անտոնինան հիշողություններ է գրել իրենց ամուսնության մասին, որոնք տպագրվել են 1894 թվականին և վերահրատարակվել են 1913 թվականին, սակայն երբեք լայն տարածում չեն գտել[7]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]