Անտոնիա Բըրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անտոնիա Բյորդից)
Անտոնիա Բըրդ
անգլ.՝ Antonia Bird
Ծնվել էմայիսի 27, 1951(1951-05-27)[1][2][3]
ԾննդավայրPrincess Beatrice Hospital[4]
Մահացել էհոկտեմբերի 24, 2013(2013-10-24)[5][1][2][…] (62 տարեկան)
Մահվան վայրAldringham, Aldringham cum Thorpe[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստառեժիսոր, թատերական ռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ

Անտոնիա Բըրդ (անգլ.՝ Antonia Bird, մայիսի 27, 1951(1951-05-27)[1][2][3], Princess Beatrice Hospital[4] - հոկտեմբերի 24, 2013(2013-10-24)[5][1][2][…], Aldringham, Aldringham cum Thorpe[4]), բրիտանացի կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և կինոպրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիա Բըրդը ծնվել է 1951 թվականին Լոնդոնում[6]։ Նրա մայրը՝ Ռոզմարին, թատերական ռեժիսոր էր, իսկ հայրը՝ Մայքլը, դերասան էր[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիան թատրոնում սկսել է աշխատել 17 տարեկանից։ Նրա առաջին պաշտոնը եղել է Сoventry Rep-ում (Լոնդոն) ռեժիսորի օգնական[7]։ Որպես ռեժիսոր՝ վեց տարի աշխատել է «Ռոյալ Կորտ» թատրոնում։ 1980-ական թվականների կեսերից անցել է կինոյի և հեռուստատեսության։ Դարձել է Runs 4-Way կինոարտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիրներից մեկը (Ռոբերտ Կարլայլի հետ միասին)։ Նկարահանվել է «Քահանա», «Խենթ սեր», «Մարդակեր» և ուրիշ ֆիլմերում։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիան բուսակեր էր։ Մինչև մահը ամուսնացած է եղել կինոօպերատոր Իէն Այլեթի հետ։ 62-ամյա Անտոնիան մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Լոնդոնում վահանաձև գեղձի քաղցկեղի դեմ 7-ամսյա պայքարից հետո[7][8][9][10][11][12][13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր

  • «Գյուղ» / The Village (2013) (սերիալ)
  • «Կրքոտ կին» / A Passionate Woman (2010) (սերիալ)
  • «Անգիր» / Off by Heart (2009)
  • «Կրեկեր» / Cracker (2006)
  • «Ուրվականներ» / Spooks (2005) (սերիալ)
  • «Երկվորյակների որս» / The Hamburg Cell (2004)
  • «Վերականգնում» / Rehab (2003)
  • «Խնամք» / Care (2000)
  • «Մարդակեր» / Ravenous (1999)
  • «Հեղինակություն» / Face (1997)
  • «Խենթ սեր» / Mad Love (1995)
  • «Քահանա» / Priest (1994)
  • «Առավելագույն պրակտիկա» / Peak Practice (1993) (սերիալ)
  • «Սցենար․ անվտանգ» / Screenplay: Safe (1993) (սերիալ)
  • «Տեսուչ Մորս» / Inspector Morse (1992) (սերիալ)
  • «Տղամարդկանց սենյակ» / The Men`s Room (1991) (սերիալ)
  • «Սահմանից հարավ» / South of the Border (1988) (սերիալ)
  • «Զուտ անգլիական սպանություն» / The Bill (1989) (սերիալ)
  • «Աղետ» / Casualty (1986—1987) (սերիալ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 Antonia Bird obituary
  6. В первых некрологах появились информация о том, что Антония Бёрд родилась в 1959 году, но в таких изданиях как The Guardian, The Independent и The Telegraph представлена более ранняя дата её рождения.
  7. 7,0 7,1 7,2 Kate Hardie. (2013 թ․ հոկտեմբերի 28). «Antonia Bird obituary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Maane Khatchatourian. (2013 թ․ հոկտեմբերի 25). «Antonia Bird, Director of 'Priest' and 'Ravenous,' Dies at 54» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. Jessica Best. (2013 թ․ հոկտեմբերի 26). «TV and film director Antonia Bird dies at the age of 54». mirror.co.uk (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «Antonia Bird, film and TV director, dies aged 54». bbc.co.uk (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «Irvine Welsh and Robert Carlyle pay tribute to Antonia Bird». metro.co.uk (անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. James Legge. (2013 թ․ հոկտեմբերի 26). «Director Antonia Bird dead at 62» (անգլերեն). The Independent. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. «Antonia Bird» (անգլերեն). The Telegraph. 2013 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]