Jump to content

Անտառային փոքրաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային փոքրաչղջիկ
Անտառային փոքրաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Փոքրաչղջիկներ
Տեսակ Անտառային փոքրաչղջիկ
Լատիներեն անվանում
Pipistrellus nathusii
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632118
NCBI 59473

Անտառային փոքրաչղջիկ, Նատուզիուսի փոքրաչղջիկ (լատին․՝ Pipistrellus nathusii), հարթաքիթ չղջիկներ ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է անտառաշատ մարզերում։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի վերին մասը դարչնագույն է, ստորինը՝ մոխրագորշավուն։ Ականջները կարճ են, սրածայր, միջին ականջաելունդը (կոզելոկ) հիմքում լայնացած է, կատարը՝ դեպի առաջ թեքված։ Բնադրում է ծառերի փչակներում, կեղևի տակ, որտեղ ոչ թե կախվում են (ինչպես այլ չղջիկներ), այլ պառկում։ Բնակվում է փոքր (3-8 առանձնյակ) խմբերով, երբեմն՝ այլ տեսակների հետ (օրինակ՝ թզուկ փոքրաչղջիկի) գոյացնում է մեծաքանակ գաղութներ։ Որսի է դուրս գալիս վաղ մթնշաղին։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է վնասատու միջատներով (մոծակներ, գիշերային թիթեռներ, բզեզներ և այլն)։ Մայիս-հունիսին էգը ծնում է 2 (հազվադեպ՝ 1) ձագ, որոնք առաջին 2 շաբաթը կառչում են մոր կրծքին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային փոքրաչղջիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային փոքրաչղջիկ» հոդվածին։