Jump to content

Անտառային փիղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային փիղ
Փղեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կնճիթավորներ
Ընտանիք Փղեր
Ցեղ Աֆրիկյան փղեր
Տեսակ Անտառային փիղ
Լատիներեն անվանում
Elephantidae
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը 1900 թ.

  Տարածվածությունը 1990 թ.

Անտառային փիղ[1] (լատին․՝ Loxodonta cyclotis), կաթնասունների ցեղատեսակին պատկանող կնճիթավոր աֆրիկյան փղեր։ Սկզբում համարվել է սավաննային փղի ենթատեսակ, բայց առանձնացվեց որպես առանձին տեսակ։ Նրա կարգավիճակը որպես առանձին տեսակ երկար ժամանակ կասկածի տակ էր դրվում, բայց վերջնականապես ապացուցվեց ԴՆԹ-ի անալիզների միջոցով։ Այս տեսակների ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ձևավորվել են համապատասխանաբար 1.9 և 7.1 միլիոն տարի առաջ։ Այնուամենայնիվ, երկու տեսակներն էլ կարող են խաչասերվել և հիբրիդներ առաջացնել։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեոգենետիկայի տվյալներով՝ աֆրիկյան սավաննային և անտառային փղերը բաժանվել են մոտ 5-2 միլիոն տարի առաջ։  Վերջին 500 հազար տարում նրանք ապրել են միմյանցից մեկուսացված և չեն խաչասերվել[2][3]։

Եվրոպայում 120 հազար տարի առաջ ապրած ուղղաժանիք անտառային փղի (Paleoloxodon antiquus) հնագույն ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ հենց նա է Loxodonta cyclotis տեսակի ամենամոտ ազգականը, այլ ոչ թե սավաննային փիղը[4]։

Միջազգային Կարմիր գրքի ցուցակներում աֆրիկյան փղերի երկու տեսակներն էլ ներառված են Loxodonta africana ընդհանուր անվան տակ։ Երրորդ տեսակի՝ արևելա-աֆրիկյան փղի առանձնացումը հարցականի տակ է։

Անտառային փղի բարձրությունը միջինում 2,40 մ է։ Այսպիսով, այն զգալիորեն փոքր է սավաննայում ապրող փղերից։ Անտառային փիղն ունի նաև ավելի խիտ շագանակագույն գույնի մազածածկույթ և կլորացված ականջների ձև։ Ինչպես իր անունն է հուշում, աֆրիկյան անտառային փիղն ապրում է Աֆրիկայի արևադարձային անտառներում և կարևոր դեր է խաղում բազմաթիվ բույսերի սերմերի տարածման գործում։

Երկար ժամանակ եղել է պիգմեյների որսի հիմնական օբյեկտներից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կաղապար:Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2
  2. «Генетики нашли следы скрещивания слонов и мамонтов». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  3. A comprehensive genomic history of extinct and living elephants Արխիվացված 2018-03-05 Wayback Machine, 2018
  4. «Elephant history rewritten by ancient genomes, 2016». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]