Jump to content

Անտառային հրդեհներ Ավստրալիայում (2019-2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Ավստրալիայի արբանյակային լուսանկար, կարմիր նշումները ցույց են հրդեհների գտնվելու վայրը

2019—2020 թվականների Ավստրալիայի անտառային հրդեհներ, Ավստրալիայի անտառների մասսայական հրդեհներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում երկրի հարավարևելյան շրջաններում։ Հրդեհի ծավալները մեծապես գերազանցում են ամենամյա երաշտի շրջանին բնորոշ ծավալներին, այն տևում է դեկտեմբեր ամսից մինչև մարտ ամիսը, այս ժամանակաշրջանը համարվում է ավստրալիական ամառ։ Հրդեհները շարունակվում են 2019 թվականի օգոստոսից։ 2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ` հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 6,3 միլիոն հեկտար անտառ (63 000 քառակուսի կիլոմետր), կրակից ոչնչացվել ավելի քան 2500 շինություն (ներառյալ 1300 բնակելի տուն), մահացել 25 մարդ[1][2][3][4][5][6]։ Համարվում է, որ 2019—2020 թվականների հրդեհները դարձել են ամենակործանարարը՝ հրդեհներին հետևելու ամբողջ ժամանակահատվածում[7]։ 2019 թվականի դեկտեմբերին Նոր Հարավային Ուելսի կառավարությունը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ռեկորդային ջերմաստիճանի, երկարատև երաշտի և ապագա հրդեհների հավանականության հետ[8][9]։ Հաշվարկների համաձայն՝ գրեթե երեք միլիարդ կենդանի տուժել են շարունակվող հրդեհներից[10][11]։

Ինչպես 2020 թվականի հունվարի 8-ին հայտնել է Սիդնեյի համալսարանի բնապահպան Քրիս Դիկմանը, հրդեհներից ոչնչացված կենդանիների թիվը գերազանցել է մեկ միլիարդի սահմանը[12]։

Հրդեհների հիմնական պատճառը ռեկորդային ջերմությունն ու երաշտն են, ամպրոպի ժամանակ կայծակի հաճախակի հարվածները, Հնդկական օվկիանոսի դրական դիպոլը, անզգույշ և դիտավորյալ հրկիզումները և այլն։ 2019 թվականի սեպտեմբերից 100-ից ավելի հրդեհներից տուժել են Նոր Հարավային Ուելս նահանգի խոշոր տարածքներ, մասնավորապես, Նոր Հարավային Ուելսի հյուսիսային, միջին հյուսիսային ափը, Հանտեր շրջանը, Գովկեսբերի, Վոլոնդիլի քաղաքները, Սիդնեյի ծայրամասերը, Կապույտ լեռները, Իլլավարրա, Հարավային ափերը և այլն։

Զոհվել է 24 մարդ և ոչնչացել է բազմաթիվ վայրի կենդանի[13][14]։

Ավստրալիայի քաղաքացի, դերասանուհի Մարգո Ռոբին իր ինստագրամում մարդկանց կոչ է արել Ավստրալիայի հրդեհի զոհերին գումար փոխանցել՝ որպես օգնություն։

Ռալիի աշխարհի առաջնության հետաձգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհների պատճառով հետաձգվել է Ավստրալիայում կայանալիք 2019 թվականի ռալիի աշխարհի առաջնության եզրափակիչը։ Մրցաշարը պետք է անցկացվեր հենց այն տեղանքում, որտեղ էլ տեղի է ունեցել տարերային աղետը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Woman dies from bushfire smoke in Canberra after exiting plane«Australian bushfires: Twenty-eight missing in Victorian bushfire zones». www.9news.com.au. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  2. «Bushfires live updates: Troops prepare for emergency evacuations by sea». News.com.au. 2020 թ․ հունվարի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  3. «NSW and Victoria fires live: three more deaths confirmed in Australia bushfires and hundreds of homes destroyed – latest updates». The Guardian. 2019 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  4. «More than 720 homes lost in NSW fires as Sydney told to brace for huge losses». The Sydney Morning Herald (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Bushfire death toll rises as fires sweep across South Australia and NSW». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Australian bushfires burn more land than Amazon and California fires combined». Seven News. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  7. «Worst bushfire conditions ever seen: Unprecedented danger is 'a firefighter's nightmare'». News.com.au (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  8. «Australia declares state of emergency as heatwave fans bushfires». www.aljazeera.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Australia all-time temperature record broken again» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. Harvey, Josephine (2020 թ․ հունվարի 2). «Nearly Half A Billion Animals Feared Dead In Australian Wildfires». The Huffington Post. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  11. «Australia fires: How do we know how many animals have died?». BBC. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  12. В Австралії кількість загиблих при пожежах тварин перевищила мільярд
  13. «Лесные пожары в Австралии уничтожили более миллиарда животных». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  14. «Предполагаемое количество диких животных, погибших в ходе лесных пожаров в Австралии, превысило один миллиард». Эхо Москвы (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  15. Антон Костин (12 ноября 2019). «Отмена ралли Австралия принесла марке Hyundai титул чемпиона мира». Авторевю. Վերցված է 13 ноября 2019-ին.