Անտառային թագուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառային թագուհին
Երկիր Ռուսաստան
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական2004
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Բասով
ԴերակատարներՄարիա Կուլիկովա, Յուրի Նազարով և Վլադիմիր Սիմոնով
ԵրաժշտությունԱլեքսանդր Գուսև, Վլադիմիր Պանկով և SounDrama studio
Տևողություն94 րոպե

Անտառային թագուհին (ռուս.՝ Лесная царевна), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 2004 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում առկա են ավանդական ռուսական հեքիաթների կերպարներ։ Իվան Ցարևիչը սիրահարվել էր արքայադուստր Մարիային։ Սակայն նրանց երջանկությանը խանգարում էին մութ ուժերը. Իվանի դաժան և նախանձ եղբայրները` Ֆյոդորը և Վասիլին, ինչպես նաև` Մարիայի անտառային չար ոգիները. Բաբա Յագան, Լեշին, Կատու Բայունը և ուրիշներ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիա Կուլիկովա` Մարիա, անտառային թագուհի
  • Նիկոլայ Մաչուլսկի (դեպուտային դեր)` Իվան, թագավորի կրտսեր որդին
  • Յուրի Նազարով` Գուրյան արքա
  • Վլադիմիր Սիմոնով` թագավորական խորհրդատու
  • Սերգեյ Պինչուկ` Ֆյոդր, Իվանի եղբայրը
  • Անտոն Կուկուշկին` Վասիլի, Իվանի եղբայրը
  • Սերգեյ Բարկովսկի` պանդոկյան խաժամուժ
  • Վլադիմիր Պանկով` Պետրուշկա, կենդանի մարդ, կույր, գիշերային պահակ, աշխարհազորային
  • Միխայիլ Պոլիցեյմակո` վաճառական
  • Վիկտոր Սերգաչյով` անտառների ոգի
  • Գալինա Մարաչովա` Բաբա Յագա
  • Կոնստանտին Չեպուրին` երիտասարդ թագավոր
  • Ալեքսանդր Սամոյլով` զորավար
  • Դիանա Շպակ` փոքրիկ աղջնակ
  • Ռաշ Վիբերգ` Անտիպ / Առաջին հանդիպած անցորդ (հնչյունավորել է Ռոգվոլդ Սուխովերկո)
  • Եկատերինա Լապինա` Մարֆուտկա, աղախին
  • Դալվին Շերբակով` Սվատ Նաում
  • Արտյոմ Սմոլա (Արտեմի Պրոշենկո)` երկրորդ թափառական դերասան
  • Վիտալի Գրեբեննկով` երրորդ թափառական դերասան
  • Անաստասիա Սավոսինա (դեբյուտային դեր)` Կապուտաչյա
  • Օլեգ Զաբոլոտնի` գործակատար
  • Դմիտրի Մարտինով` անապաստան
  • Կարինա Իվանովա` դրվագային դեր

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները տեղի են ունեցել Ռուսական Հյուսիսում, հին ռուսական ճարտարապետության «Մալիե Կորելի» թանգարան-արգելանոցում, Արխանգելսկի մոտ, որոշ դրվագներ նկարահանվել են Սեվերոդվինսկում, Սպիտակ ծովի ափին։

Միևնույն ժամանակ, քննադատությունը նշել է, որ «բնությունը ծառայում է ոչ միայն որպես գործողությունների ֆոն, այլ երբեմն հասնում է մինչև ինքնուրույն կերպարի»[1]։

«Մարտադաշտը» նկարահանվել է Խորկովո գյուղի մոտ, Լյավլյա գետի ափին, իսկ «33 դյուցազունների» դերերը կատարել են տեղի սահմանապահները Արխանգելսի ապստամբության զորամասից[2]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անտառային թագուհին» նախ և առաջ ռուսական էպոսը երիտասարդ հանդիսատեսի համար ժամանակակից դարձնելու, վերածնելու փորձ է։ Ռոուի ոճով ցածրարվեստ ֆասադի հետևում թաքնված է ժողովրդական ամենատարօրինակ հեքիաթներից մեկի` «Կգնամ այնտեղ, չգիտեմ, թե ուր» հեքիաթի դինամիկ և անգամ առեղծվածային սյուժեն։
- Վիկտոր Իլյուխին[3]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 8-րդ միջազգային «Հեքիաթ» մանկական կինոփառատոնի Գրան-պրի (Մոսկվա, 2005)
  • Երեխաների և պատանիների «Filmak» միջազգային կինոփառատոնի Գրան-պրի (Չեխիա, 2005)
  • «Մոսկովյան պրեմիերա» միջազգային կինոփառատոնի երկրորդ մրցանակ (Մոսկվա, 2005)
  • Առաջադրվել է երեխաների և պատանիների «Schlingel» կինոփառատոնին (Գերմանիա, 2005)[4]
  • Ռուսաստանի նախագահի աշխատակազմի երախտագիտություն` մանկական կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Портнов - "Добрым молодцам урок". «Лесная царевна» вышла в город. (статья-рецензия на фильм в «Литературной газете», вып. 21-22, 2005)
  2. Алексей Крупин - "Лесную царевну" снимали под Архангельском Արխիվացված 2018-01-27 Wayback Machine // Правда Севера, 16 апреля 2005
  3. «Лесная царевна» в борьбе за русскую самобытность
  4. Forest Princess(չաշխատող հղում)// Официальный сайт кинофестивался Schlingel

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]