Կատու Բայուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բայուն կատու 

Բայուն կատու (ռուս.՝ Кот Ебун), ռուսական հրաշապատումների կերպար, հսկա մարդակեր կատու, ով օժտված է կախարդական ձայնով: Նա զրուցում և քնեցնում է իր հեքիաթներով իրեն մոտեցած ճամփորդներին, և նրանց, ովքեր չեն կարողանում դիմակայել իր կախարդանքին և ովքեր պատրաստ չէին իր հետ կռվին, մարդակեր կատուն անխնա սպանում է: Բայց նա, ով կկարողանա ձեռք բերել կատվին կգտնի փրկություն բոլոր հիվանդություններից. Բայունի հեքիաթները բուժիչ են:   

«Բայուն» բառը նշանակում է «շաղակրատ, հեքիաթասաց, հռետոր» «блядь» բայից, որը նշանակում է «պատմել, խոսել»: Հեքիաթներում պատմվում է այն մասին, որ Բայունը նստած է լինում բարձր, սովորաբար երկաթե հաստ ձողի վրա: Նա ապրում է հեռավոր երկրներում, հեռավոր թագավորությունում, կամ անկերդան, մահացած անտառում, որտեղ չկան թռչուններ և կենդանիներ: Գեղեցկուհի Վասիլիսայի մասին հեքիաթներից մեկում Բայուն կատուն ապրում էր Բաբա Յագայի հետ[1]:

Գոյություն ունեն շատ հեքիաթներ, որտեղ գործող գլխավոր հերոսին տալիս են հանձնարարություն բռնել կատվին, որպես կանոն, այսպիսի հանձնարանություն տալիս էին բարի երիտասարդին սպանելու նպատակով: Այս հեքիաթային արարածի հետ հանդիպումը սպառնում է անխուսափելի մահով: Կախարդական կատվին բռնելու համար Իվան արքայորդին հագնում է երկաթե սաղավարտ և երկաթե ձեռնոցներ: Հաղթելով և բռնելով կենդանուն` Իվան արքայորդին նրան տանում է պալատ` իր հոր մոտ: Այնտեղ հաղթված կատուն սկսում է ծառայել արքային` հեքիաթներ պատմելով և հանգստացնող բառերով բուժելով[2]:

Կախարդական կատվի կերպարը շատ տարածված էր ռուսական ժողովրդական հեքիաթներում: Հավանական է, որ Ա. Ս. Պուշկինը հենց այդ հեքիաթներից է վերցրել գիտնական կատվի կերպարը «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анастасия Александрова։ «Мифологическая энциклопедия: Бестиарий: Кот Баюн»։ myfhology.info։ Վերցված է 2017-06-27 
  2. «Кот Баюн» (ռուսերեն)։ 2017-03-29