Բայուն կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայուն կատու 

Բայուն կատու (ռուս.՝ Кот Баюн), ռուսական հրաշապատումների կերպար, հսկա մարդակեր կատու, որն օժտված է կախարդական ձայնով։ Նա զրուցում և քնեցնում է իր հեքիաթներով իրեն մոտեցած ճամփորդներին, և նրանց, ովքեր չեն կարողանում դիմակայել իր կախարդանքին և ովքեր պատրաստ չէին իր հետ կռվին, մարդակեր կատուն անխնա սպանում է։ Բայց նա, ով կկարողանա ձեռք բերել կատվին կգտնի փրկություն բոլոր հիվանդություններից. Բայունի հեքիաթները բուժիչ են։   

«Բայուն» բառը նշանակում է «շաղակրատ, հեքիաթասաց, հռետոր» «баять» բայից, որը նշանակում է «պատմել, խոսել»։ Հեքիաթներում պատմվում է այն մասին, որ Բայունը նստած է լինում բարձր, սովորաբար երկաթե հաստ ձողի վրա։ Նա ապրում է հեռավոր երկրներում, հեռավոր թագավորությունում, կամ անկերդան, մահացած անտառում, որտեղ չկան թռչուններ և կենդանիներ։ Գեղեցկուհի Վասիլիսայի մասին հեքիաթներից մեկում Բայուն կատուն ապրում էր Բաբա Յագայի հետ[1]։

Գոյություն ունեն շատ հեքիաթներ, որտեղ գործող գլխավոր հերոսին տալիս են հանձնարարություն բռնել կատվին, որպես կանոն, այսպիսի հանձնարանություն տալիս էին բարի երիտասարդին սպանելու նպատակով։ Այս հեքիաթային արարածի հետ հանդիպումը սպառնում է անխուսափելի մահով։ Կախարդական կատվին բռնելու համար Իվան արքայորդին հագնում է երկաթե սաղավարտ և երկաթե ձեռնոցներ։ Հաղթելով և բռնելով կենդանուն` Իվան արքայորդին նրան տանում է պալատ` իր հոր մոտ։ Այնտեղ հաղթված կատուն սկսում է ծառայել արքային` հեքիաթներ պատմելով և հանգստացնող բառերով բուժելով[2]։

Կախարդական կատվի կերպարը շատ տարածված էր ռուսական ժողովրդական հեքիաթներում։ Հավանական է, որ Ա. Ս. Պուշկինը հենց այդ հեքիաթներից է վերցրել գիտնական կատվի կերպարը «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Бестиарий: Кот Баюн». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  2. «Кот Баюн» (ռուսերեն). 2017 թ․ մարտի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)