Jump to content

Անվերջ սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվերջ սյուն
Անվերջ սյուն
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և հաղթանակի սյուն
ՔանդակագործԿոնստանտին Բրանկուզի
Ստեղծումհոկտեմբերի 27, 1938
Երկիր Ռումինիա[1]
ԲնակավայրՏիրգու Ժիու և Gorj County?[1]
Մասն էSculptural Ensemble of Constantin Brâncuși at Târgu Jiu?
 The Endless Column Վիքիպահեստում

Անվերջ սյուն (ռումիներեն՝ Coloana fără sfârşit կամ Coloana infinitului), ռումինացի քանդակագործ Կոնստանդին Բրանկուզիի քանդակների շարք, որի վրա նա աշխատել է 19 տարվա ընթացքում։ Ամենահայտնի Անվերջ սյունը գտնվում է ռումինական Տիրգու Ժիու քաղաքում։

Ուսումնասիրող Իոնել Ժյանուն կաղնուց Անվերջ սյան հինգ տարբերակ է ներկայացրել, մեկը՝ գիպսից և պողպատից, որը Բրանկուզին ստեղծել է 1918-1937 թվականներին։ Անվերջ սյունով Բրանկուզին կրկին անդրադարձել է ռումինական բանահյուսության «երկնային սյան» (ռումիներեն՝ columna cerului) մոտիվին, որը հանդիսանում է «Երկրի առանցք» (axis mundi) դիցաբանական թեմայի մասը, և որը տարածված է աշխարհի շատ ժողովուրդների մոտ։ Ռումինական ազգային արվեստում «երկնային սյունը» ներկայացված եղել է արխաիկ, մինչքրիստոնեական հավատալիքում, որն արագորեն քրիստոնեացվել է, ինչի մասին վկայում են սյան մասին հիշատակությունները սուրբծննդյան կոլինդաներում։

Բրանկուզին ընտրել է սյան ոչ թե ավանդական ձևը, որը նշանակում էր միայն երկնային հենարան, այլ ձև, որը կազմված էր կրկնվող շեղանկյունակերպ պատկերներից, ինչն ունի ծագման սիմվոլիկա։ Իոնել Ժյանուն ընդգծում է, որ շեղանկյունաձև մարմինները հիշեցնում են գեղջկական ճարտարապետության սյուների դեկորատիվ ոճը։ Բրանկուզին սյունն անվանել է Անվերջ, անվերջանալի, քանի որ ըստ ծրագրածի՝ այն ոչ թե պարզապես ուղղված է դեպի երկինք, այլ դեպի մարդկային աշխարհի անծայրածիր սահմաններ։ Այս նույն սահմաններն են ընկած նաև Բրանկուզիի «Թռչունը տարածության մեջ» քանդակաշարի հիմքում։

Տիրգու Ժիուի սյուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի վերջին Կոնստանդին Բրանկուզին ընդունել է Գորժ ժուդեցի Կանանց լիգայի առաջարկը՝ ստեղծել հուշարձան Ժիու գետի մոտ զոհված զինվորների համար, որոնք պաշտպանում էին քաղաքը գերմանական զորքերից 1916 թվականին։ Սկզբում Բրանկուզին ցանկացել է կառուցել միայն սյուն, սակայն հետո որոշել է ստեղծել քանդակների շարք՝ կազմված «Լռության սեղան», «Համբույրների դարպաս» և «Անվերջ սյուներ» հուշարձաններից։

Աշխատանքն ավարտվել է 1938 թվականի հոկտեմբերի 28-ին։ Սյան բարձրությունը կազմում է 29,33 մետր։ Այն բաղկացած է 17 թուջե շեղանկյունաձև մեծաղյուսներից։

Ըստ Բրանկուզիի ծրագրածի՝ այդ «Անվերջ սյունը» պետք է խորհրդանշեր մեռած զինվորների հոգիների երկինք բարձրանալը և միաժամանակ նեցուկ լիներ երկնակամարին։

1950-ական թվականներին կոմունիստական իշխանությունը Բրանկուզիի աշխատանքները համարել է բուրժուական ոգու արտահայտություն։ Նախատեսվել է քանդել այն, որն այդպես էլ չի իրականացվել։

1998-2000 թվականներին կատարվել են սյուների վերականգնման աշխատանքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ionel Jianou Brancusi. — Tudor Publishing, 1963.
  • Alexandra Parigoris Endless Column Restored // Sculpture. — Jan./Feb. 2002. — № 1.(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • [1], [2] Անվերջ սյան տարբերակներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվերջ սյուն» հոդվածին։