Jump to content

Անջրպետ (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջրպետ
բուլղար․՝ Бариерата
ՀեղինակՊավել Վեժինով
Տեսակվիպակ
Ժանրֆանտաստիկա
Բնօրինակ լեզուբուլղարերեն
Երկիր Բուլղարիա
Հրատարակման տարեթիվ1976
ՎիքիքաղվածքԱնջրպետ

«Անջրպետ» (բուլղար․՝ Бариерата), բուլղարացի գրող Պավել Վեժինովի վիպակը։ Առաջին անգամ հրատարակվել է 1976 թվականին։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն և հայերեն։ Ռուսերենով առաջին անգամ հրապարակվել է «Արտասահմանյան գրականություն» ամսաթերթում (1978 թվական, 1 հրապարակում) Մայա Տարասովայի թարգմանությամբ։ Առաջաբանը գրել էր Լև Օզերովը[1]։

ԽՍՀՄ-ի տարիներին հրապարակվել է ավելի քան 500 000 խմբաքանակով։ 1979 թվականին գրքի հիման վրա նկարահավել է համանուն ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են Ինոկենտի Սմոկտունովսկին և Վանյա Ցվետկովան[2]։

Գոյություն ունեն բազմաթիվ թատերական բեմադրություններ։

Վիպակի համար Պավել Վեժինովը 1976 թվականին արժանացել է Դիմիտրովսկյան մրցանակի[3]։

1981 թվականին Երևանում, «Սովետական գրող» հրատարակչությունում հրապարակվել է հայերենով։

Վիպակում պատմվում է Անտոնի Մանև անունով կոմպոզիտորի մասին, ով բաժանվել է կնոջից և կյանքի բարդ շրջան է ապրում։ Մի անգամ գիշերային ռեստորաններից մեկում՝ «Սոֆիա»-ում, Անտոնին հանդիպում է մի տարօրինակ աղջկա՝ Դորոթեային, ով վերջերս ծանր հոգեբանական վնասվածք է ստացել։ Ծանոթությունից հետո Դորոթեան դառնում է հաճելի զրուցակից Անտոնիի համար։ Նրանք ընկերանում են, հետո պարզվում է, որ աղջիկը կարողանում է թռչել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]