Անջելմանի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անջելմանի համախտանիշ
5-year-old Mexican girl with Angelman syndrome (cropped)
Տեսակհիվանդություն[1], անբուժելի/հազվագյուտ հիվանդություն[2], սաղմի զարգացման արատներ[3] և հազվագյուտ հիվանդություն
Ենթադասքրոմոսոմային հիվանդություն[1], մտավոր հետամնացությամբ ժառանգական համախանիշ[3], ուղեղի օրգանական համախտանիշ[3] և chromosomal anomaly with epilepsy as a major feature?[3]
Բուն պատճառ15-րդ քրոմոսոմում մուտացիա
Հիվանդության ախտանշաններզարգացման հապաղում, խոսքի ձևավորման խանգարում, մշտական բարձր տրամադրություն, շարժական և հավասարակշռության համակարգերի թերզարգացում
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա
ՀայտնաբերողՀարի Անջելման
ՀՄԴ-9759.89
ՀՄԴ-10Q93.5
OMIM105830 և 105830
Հիվանդությունների բազա712
MeSHIDD017204 և D017204
Disease OntologyDOID:1932 և DOID:1932
NCI ThesaurusC75462[4][3] և C75462[1]
GeneReviewsNBK1144
Անվանվել էHarry Angelman?[5]
ՀոմանիշներՈւրախ խամաճիկի համախտանիշ
Բուժումախտանշանային բուժում
Հաճախություն1-ը 12000-ից կամ 1-ը 20000-ից
Սկիզբընկատելի է 6-12 ամսականից
Angelman syndrome Վիքիպահեստում

Անջելմանի համախտանիշ (ԱՀ), ժառանգական խանգարում, որը հիմնականում ախտահարում է նյարդային համակարգը[6]։ Հաճախ հանդիպող ախտանիշներից են՝ փոքր գլուխը և հատուկ դեմքի արտահայտությունը, ծանր ինտելեկտուալ անկարողությունը, զարգացման հապաղումը, խոսքի ձևավորման խնդիրները, հավասարակշռության և շարժումների խնդիրները, ցնցումային նոպաները և քնելու հետ կապված խնդիրները։ Այս հիվանդությունն ունեցող երեխաները հիմնականում երջանիկ են իրենց զգում և հատուկ հետաքրքրություն ունեն ջրի նկատմամբ[6]։ Այս ախտանիշները ակնառու են դառնում արդեն մեկ տարեկանից սկսած[6]։

Անջելմանի համախտանիշը ավելի հավանական է, որ լինի նոր առաջացած մուտացիայի արդյունք, քան թե ժառանգվի մորից[6]։ Անջելմանի համախտանիշը զարգանում է մայրական 15-րդ քրոմոսոմի գործունեության խանգարման հետևանքով[6]։ Հիմնականում պատճառը այդ քրոմոսոմում գտնվող UBE3A գենի դելեցիան է[6]։ Տվյալ անհատը ժառանգում է 15-րդ քրոմոսոմի երկու պատճենները հորից, իսկ մորից չի ստանում ոչ մի պատճեն։ Քանի որ հորից ստացված պատճենները ապաակտիվանում են՝ գենոմային իմպրինտինգի արդյունքում, ոչ մի ֆունկցիոնալ ակտիվ գեն չի մնում[6]։ Ախտորոշումը դրվում է կլինիկական ախտանիշների և գենետիկական հետազոտությունների տվյալների հիման վրա[7]։

Բուժումը հայտնաբերված չէ[7]։ Կիրառվող միջոցները հիմնականում ախտանշանային բուժում են ապահովում[7]։ Հակացնցումային դեղորայքը օգտագործվում է այն անձանց մոտ, ովքեր ունեն ցնցումային նոպաներ[7]։ Նորմալ քայլքի ձևավորմանը կարող են օգնել ֆիզիոթերապիան և կոփումը [7]։

Անջելմանի համախտանիշով տառապում են 12000-ից կամ 20000-ից մեկը[6]։ Արական և իգական սեռի մոտ հանդիպման հաճախականությունը նույնն է[7]։ Համախտանիշը անվանվել է բրիտանացի մանկաբույժ Հարրի Անջելմանի անունով, ով առաջինն է նկարագրել համախտանիշը[8]։ Պրադեր-Վիլի համախտանիշը առանձին վիճակ է, որը նմանատիպ մուտացիայի արդյունք է հայրական 15-րդ քրոմոսոմում[9]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև թվարկված են Անջելմանի համախտանիշի ժամանակ ավելի հաճախ հանդիպող նշանները և դրանց հանդիպման հաճախականությունը[10]։

Միշտ հանդիպող (100%)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարգացման հապաղում
  • Խոսքի խանգարում, տառերի նվազագույն քանակի օգտագործում․ ոչ վերբալ հաղորդակցումը գերացանցում է վերբալ հաղորդակցմանը
  • Շարժական և/կամ հավասարակշռության համակարգի խանգարումներ
  • Յուրահատուկ վարք․ ցանկացած համակցում հաճախակի ծիծաղի, արտահայված երջանիկ տեսքի, հեշտ հիացող անհատականության, ձեռքերի ծափահարող շարժումների, գերշարժական դրսևորումների, ուշադրության երկարատև կենտրոնացման անկարողության

Հաճախ հանդիպող (ավելի քան 80%)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխի շրջագծի հապաղած, անհամապատասխան աճ , որը հիմնականում արտահայտվում է միկրոցեֆալիայով(հարաբերական կամ բացարձակ)
  • Ցնցումային նոպաներ, որոնք սկսվել են 3 տարեկանում
  • Ոչ նորմալ ԷԷԳ, բնութագրական է դանդաղ պիկ-ալիք համալիրները

Ոչ հաճախ հանդիպող (20–80%)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստրաբիզմ
  • Մաշկի և աչքերի թերգունակավորում
  • Ծամելու խանգարումներ
  • Ուժեղացած ջլային ռեֆլեքսներ
  • Կրծքահասակ երեխաների սնուցման խանգարումներ
  • Բարձր ու կրծքին սեղմած արմունկներ քայլելիս
  • Արտացցված ստորին ծնոտ
  • Ջերմության նկատմամբ գերզգայունություն
  • Լայն բերան, հեռու տեղադրված ատամներ
  • Քնի խանգարումներ
  • Գերթքարտադրություն
  • Ջրի նկատմամբ գերհետաքրքրություն, հակվածություն
  • Շատ ծամելու հակում և այլ բերանային խանգարումներ
  • Գլխի հետին հատվածի հարթվածութուն
  • Հարթ ափեր

Ախտաֆիզիոլոգաիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելմանի համախտանիշը առաջանում է մայրական 15-րդ քրոմոսոմում համապատասխան հատվածի կորստի՝ դելեցիայի արդյունքում։ Այլ պատճառներից են տրանսլոկացիան կամ այդ հատվածի առանձին գենի դելեցիան։ Առողջ մարդը ստանում է 2 հատ 15-րդ քրոմոսոմ՝ 1 հայրական և 1 մայրական։ Բայց այն հատվածներում, որոնք կրիտիկական են Անջելմանի համախտանիշի զարգացման համար համապատասխան գեները էքսպրեսվում են խիստ տարբեր։ Սրա պատճառը սեռ-սպեցիֆիկ էպիգենետիկ իմպրիտինգն է, որի կենսաքիմիական մեխանիզմը ԴՆԹ-ի մեթիլացումն է։ Առողջ անհատների մոտ UBE3A[11] գենի, որը ուբիքվիտինային համակարգի բաղադրիչն է, մայրական ալելը էքսպրեսված է, իսկ հայրական ալելը ենթարկվում է գենային լռեցման։ Հիպոկամպում և ուղեղիկում կարելի է ասել միակ գործող ալելը մայրականն է։ Եթե մայրական հատվածը մուտացվել է կամ կորցվել՝ զարգանում է Անջելմանի համախտանիշ։ Որոշ այլ գեների համար էլ գործում է հակառակ մեխանիզմը՝ ակտիվ է հայրական քրոմոսոմի տվյալ հատվածը, իսկ մայրականը լռեցված է, վերջինս հանդիպում է Պրադեր-Վիլի համախտանիշի ժամանակ[12]։

Միայն UBE3A գենի մուտացիայի հետևանքով Անջելմանի համախտանիշի (ԱՀ) զարգացումը ավելի քիչ հավանական է, քան 15q11-13 տեղամասի դելեցիան, որտեղ գտնվում է նաև այդ գենը։ UBE3A գենը կոդավորում է E6-AP ուբիքվիտին լիգազին։ Այնուամենայնիվ E6-AP չորս հայտնաբերված սուբստրատների՝ Անջելմանի համախտանիշ առաջացնող, մոլեկուլյար մեխանիզմները վերջնական հայտնաբերված չեն։

Մկների վրա կատարված հետազոտություններում, որտեղ կար UBE3A գենի դելեցիա, հայտնաբերվել է հիպոկամպում հիշողության ձևավորման խանգարում։ Այնուամենայնիվ հիպոկամպալ մեխանիզմները դեռ վերջնական բացահայտված չեն և ունեն հետագա հետազոտությունների կարիք։ Ի հավելումս, սինապտիկ պլաստիկության մեխանիզմները ևս տուժում են հիպոկամպի հատվածում ին վիտրո կատարված հետազոտություններում։

Նյարդաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղի ԷԷԳ հետազոտությամբ կարելի է հայտնաբերել որոշ փոփոխություններ ԱՀ-ով տառապող անձանց մոտ, սակայն դրանք պաթոգնոմիկ չեն և ավելի շատ օգնում են տարբերակիչ ախտորոշմանը[13][14]։ Միջնոպայական շրջանում հիվանդների մոտ ԷԷԳ փոփոխությունները կարող են երեք տարբեր օրինակի լինել[15]։ Ամենահաճախը հայտնաբերում ենք շատ լայն ամպլիտուդի՝ 2-3 Հց հաճախականությամբ համալիրներ, հիմնականում պրեֆրոնտալ արտածումներում։ Հաջորդը հանդիպում է բարձր վոլտաժային ռիթմ՝ 4-6 Հց հաճախականությամբ, համաչափ բոլոր արտածումներում։ Երրորդի ժամանակ կարելի է տեսնել 3-6 Հց հաճախականությամբ համալիրներ, մեկ ընդ մեջ պիկեր ու սրածայր ալիքներ առավելապես ծոծրակային արտածումներում, որոնք կապված են աչքերը փակելու հետ։ Ծիծաղի պարոքսիզմները չեն ուղեկցվում ԷԷԳ փոփոխություններով[13]։

ԷԷԳ փոփոխությունները կարող են օգտագործվել որպես Անջելմանի համախտանիշի ծանրության և պրոգրեսիվման քանակական գնահատման կենսամարկերներ[16]։

Հայտնաբերված է, որ Անջելմանի համախտանիշի դեպքում նեյրոնները նորմալ են ձևավորված, բայց խանգարված է գործառույթը։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելմանի համախտանիշի ախտորոշման չափանիշներն են՝

  • Շարժական ֆունկցիաների, խոսքի ձևավորման ուշացում և ընդհանուր զարգացման հապաղում,
  • Անսովոր շարժումներ, օրինակ՝ դող, արմունկների թափահարող, ձեռքերի ծափահարող շարժումներ և լայն շարժումներով, չծալվող ծնկներով քայլվածք
  • Բնութագրական դեմքի արտահայտություն
  • Անամնեզում նշում է էպիլեպսիա և աբնորմալ ԷԷԳ
  • Մշտական ուրախ տրամադրություն հաճախակի ծիծաղի նոպաներով
  • 15-րդ քրոմոսոմի հաստատված դելեցիա կամ ինակտիվացիա

Ախտորոշման չափորոշիչները ընդունվել են 1995թվականին ԱՄՆ-ի Անջելմանի համախտանիշի ֆոնդի հետ միասին և վերանայվել են 2005թվականին[17][18]։

Ցնցումային նոպաները, ինչպես և ծիծաղը հիվանդության ախտաբանական փոփոխությունների հետևանքներ են[19] և կիրառվում են վաղ ախտորոշման համար։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելատոնին

Ներկայումս չկա որևէ ապացուցված բուժման միջոց։ Էպիլեպտիկ նոպաները կարելի է հսկել հակացնցումային դեղորայքով։ Բայց դեղորայքի ընտրությունը Անջելմանի համախտանիշի ժամանակ՝ ի տարբերություն էպիլսիայիավելի ավելի դժվար է, քանզի ցնցումները մի տեսակի չեն ։ Շատ ընտանիքներ օգտագործում են մելատոնին քունը կարգավորելու համար եթե քնի խանգարումները շատ արտահայտված են։ Անջելմանի համախտանիշով տառապողների մեծ մասը միանվագ 5 ժամից ավել չի կարող քնել։ Շարժական խնդիրները հնարավորինս նվազեցնելու նպատակով խորհուրդ է տրվում վաղ սկսել ֆիզիոթերապիան։ Խոսքի և լեզվի թերապիան շատ կարևոր է Անջելմանի համախտանիշով տառապող անձանց կյանքի որակը լավացնելու և սոցիալական ադապտացիան ապահովելու համար։

Համախտանիշ ունեցողները հիմնականում ուրախ և հավասարակշռված անձինք են ովքեր սիրում են շփվել, ավելին, մեծ հակում ունեն այլ մարդկանց հետ հաղորդակցվելու և շփվելու։ Սկզբում հաղորդակցումը շատ դժվար է, բայց երեխան իր զարգացմանը զուգընթաց մշակում է մոտեցումներ իրենց ուզածը մյուսներին հասկացնելու համար։ Այս անձինք իրենց վերբալ հաղորդակցման սահմանափակումները կոմպենսացնելու համար ձևավորում են բավական հզոր ոչ վերբալ հաղորդակցման մեթոդներ։ Ընդունված է համարել, որ նրանք ավելի շատ բան են կարողանում հասկանալ, քան ունակ են արտահայտելու։ Ծանր դեպքերում Անջելմանի համախտանիշով տառապողները 5-10 բառից ավել չեն կարողանում արտաբերել[20]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանիշների ծանրության աստիճանը կարող է տարբեր լինել։ Ամենաթեթև ձևերի դեպքում հնարավոր է միայն խոսքի խանգարումներ։ Վաղ և շարունակական հաճախումը ֆիզիկական, շարժական և հաղորդակցական հմտություններ ձևավորելու բուժական կուրսերին գտնում են, որ զգալիորեն լավացնում է կանխատեսումը։ Սպեցիֆիկ գենետիկական մեխանիզմները, որոնք հանգեցրել էին հիվանդությանը, կորելացվում են ախտահարված անհատի հետագա կանխատեսման հետ։ Եվ նշենք, որ առանձին UBE3A գենի մուտացիան ընթանում է թեթև, իսկ եթե 15-րդ քրոմոսոմի ավելի մեծ դելեցիայի արդյունք է, կանխատեսումը ավելի վատն է։

Անջելմանի համախտանիշի կլինիկական առանձնահատկությունները փոխվում են տարիքի հետ։ Մեծահասակների մոտ բարելավվում են գերակտիվությունը և քնի խանգարումները։ Նոպաների հաճախականությունը նվազում է և ԷԷԳ փոփոխությունները դառնում են ավելի քիչ տեսանելի։ Դեղորայքը խորհուրդ է տրվում, եթե կան ցնցումային նոպաներ։ Դեղորայք նշանակում են քնի արտահայտված խանգարումների դեպքում, եթե դա զգալիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Դեմքի յուրահատուկ արտահայոըւթյունը պահպանվում է տարիների ընթացքում, բայց մեծ հասակում Անջելմանի համախտանիշ ունեցողները ավելի երիտասարդ են երևում։

Սեռական հասունացումը և դաշտանային ցիկլը չեն ուշանում։ Սեռական հասունացումը ևս խանգարված չէ.[21]։

Անջելմանի համախտանիշը դեգեներատիվ համախտանիշ չէ և դրա համար էլ եթե հիվանդները զբաղվում են, կարող են զարգացնել իրենց հմտությունները։

Հագուստի ընտրությունը տարբեր է, բայց հաճախ գերադասում են առանց կոճակների շորեր։ Մեծահասակների մեծ մասը կարող են օգտվել դանակից, գդալից և պատառաքաղից։ Ընդհանուր առմամբ այս անձինք առողջ են, չհաշված հիմնական հիվանդությունը, և կյանքի միջին տևեղությունը մոտ է պապուլյացիայի միջին ցուցանիշին։ Ծերունական հասակում դիտվող ավելի հաճախ խնդիրներից են ճարպակալումը, սկոլիոզի խորացումը, եթե առկա էր[22]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Անջելմանի համախտանիշի տարածվածության հստակ ցուցանիշներ չկան, որոշ մոտավոտ տվյալներ հասանելի են։ Լավագույն հետազոտությունները Շվեդիայում և Դանիայում 6-13 տարեկան դպրոցահասակների շրջանում կատարված հետազոտություններն են, որտեղ Անջելմանի համախտանիշի գրանցված դեպքերը հաշվարկվել են վերջին 8 տարում 45000 ծնվածների հաշվով։ Շվեդական հետազոտությունները հայտնաբերել են 1/20000, իսկ Դանիայի հետազոտությունները 1/10000 տարածվածություն[23][24]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիովաննի Ֆրանչեսկո Կարոտտոյի «Տղան և խամաճիկի նկարը» [25]

Անգլիայի Վարինգտոն քաղաքում ապրող մանկաբույժ Հարի Անջելմանը առաջինն էր, ով նկարագրեց այս խանգարում ունեցող երեք երեխաներին 1965 թվականին[8]։ Անջելմանը ավելի ուշ այս խանգարման համար ընտրեց «երեխա-խամաճիկ» անվանումը, որովհետև Իտալիայում հանգստանալիս թանգարանում տեսավ Ջիովաննի Կարոտտոյի «Տղան և խամաճիկի նկարը» կտավը։

ԱՄՆ-ում մի քանի դեպք-նկարագիրներ հայտնվեցին միայն վաղ 80ականներին[26][27]։ 1987 թվականին առաջին անգամ նկարագրվեց Անջելմանի համախտանիշով տառապող երեխաների մոտ 15-րդ քրոմոսոմը որոշ հատվածների բացակայությունը[28]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Փրայսի շատ բանաստեղծություններում արտացոլվում են Անջելմանի համախտանիշ ունեցող երեխաների անկարողությունները, որովհետև նրա աղջիկը տառապել է այդ հիվանդությամբ։ 2011 թվականին Ֆիլիպիններում ցուցադրվող «Բուդոյ» հեռուստասերիալի գլխավոր կերպարը ևս ուներ Անջելմանի համախտանիշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. https://ddrare.nibiohn.go.jp/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  4. Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  5. Hart H. 'Puppet' children. A report on three cases (1965). // Dev. Med. Child Neurol.Wiley-Blackwell, 2008. — Vol. 50, Iss. 8. — P. 564. — ISSN 0012-1622; 1469-8749doi:10.1111/J.1469-8749.2008.03035.X
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Reference Genetics Home (May 2015)։ «Angelman syndrome»։ Genetics Home Reference։ Արխիվացված օրիգինալից 27 August 2016-ին։ Վերցված է 28 April 2017 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Angelman Syndrome – NORD (National Organization for Rare Disorders)»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2015։ Արխիվացված օրիգինալից 13 November 2016-ին։ Վերցված է 28 April 2017 
  8. 8,0 8,1 Angelman Harry (1965)։ «'Puppet' Children: A report of three cases»։ Dev Med Child Neurol 7 (6): 681–688։ doi:10.1111/j.1469-8749.1965.tb07844.x 
  9. Kumar Vinay, Abbas Abul K., Aster Jon C. (2013)։ Robbins Basic Pathology։ Elsevier Health Sciences։ էջ 244։ ISBN 978-1437717815։ Արխիվացված օրիգինալից 2017-11-05-ին 
  10. Facts about Angelman syndrome (PDF) Archived May 27, 2013, at the Wayback Machine.. Anonymous. Angelman syndrome Foundation (US) website. Retrieved September 29, 2012.
  11. «Molecular genetics of human cognition»։ Mol Interv 2 (6): 376–91, 339։ 2002։ PMID 14993414։ doi:10.1124/mi.2.6.376 
  12. «Quantitative analysis of SNRPN(correction of SRNPN) gene methylation by pyrosequencing as a diagnostic test for Prader-Willi syndrome and Angelman syndrome»։ Clin. Chem. 52 (6): 1005–13։ 2006։ PMID 16574761։ doi:10.1373/clinchem.2005.065086 
  13. 13,0 13,1 Williams C (2005) "Neurological aspects of the Angelman syndrome" Brain & Development 27: 88–94
  14. Laan Laura A.E.M., Vein Alla A. (2005)։ «Angelman syndrome: is there a characteristic EEG?»։ Brain and Development 27 (2): 80–87։ ISSN 0387-7604։ PMID 15668045։ doi:10.1016/j.braindev.2003.09.013 
  15. Dan, B., Angelman syndrome: Current understanding and research prospects. Epilepsia, 2009. 50(11): p. 2331–2339.
  16. Sidorov Michael S., Deck Gina M., Dolatshahi Marjan, Thibert Ronald L., Bird Lynne M., Chu Catherine J., Philpot Benjamin D. (2017-05-08)։ «Delta rhythmicity is a reliable EEG biomarker in Angelman syndrome: a parallel mouse and human analysis»։ Journal of Neurodevelopmental Disorders 9: 17։ ISSN 1866-1955։ PMC 5422949 ։ PMID 28503211։ doi:10.1186/s11689-017-9195-8 
  17. Williams CA, Angelman H, Clayton-Smith J և այլք: (1995)։ «Angelman syndrome: consensus for diagnostic criteria. Angelman syndrome Foundation»։ Am. J. Med. Genet. 56 (2): 237–8։ PMID 7625452։ doi:10.1002/ajmg.1320560224 
  18. Williams CA, Beaud, Clayton-Smith J և այլք: (2006)։ «Angelman syndrome 2005: updated consensus for diagnostic criteria»։ Am. J. Med. Genet. A 140 (5): 413–8։ PMID 16470747։ doi:10.1002/ajmg.a.31074 
  19. Buntinx IM, Hennekam RC, Brouwer OF և այլք: (March 1995)։ «Clinical profile of Angelman syndrome at different ages»։ American Journal of Medical Genetics 56 (2): 176–83։ PMID 7625442։ doi:10.1002/ajmg.1320560213 
  20. «Levels of cognitive and linguistic development in Angelman syndrome: a study of 20 children»։ Logopedics, Phoniatrics, Vocology 26 (1): 2–9։ 2001։ PMID 11432411։ doi:10.1080/140154301300109044 
  21. «Transmission of Angelman syndrome by an affected mother»։ Genet Med 1 (6): 262–6։ 1999։ PMID 11258627։ doi:10.1097/00125817-199909000-00004 
  22. «Angelman syndrome in adulthood»։ Am. J. Med. Genet. 66 (3): 356–60։ 1996։ PMID 9072912։ doi:10.1002/(SICI)1096-8628(19961218)66:3<356::AID-AJMG21>3.0.CO;2-K 
  23. «Autism in Angelman syndrome: a population-based study»։ Pediatr. Neurol. 14 (2): 131–6։ 1996։ PMID 8703225։ doi:10.1016/0887-8994(96)00011-2 
  24. «Clinical, cytogenetic, and molecular diagnosis of Angelman syndrome: estimated prevalence rate in a Danish county; the disorder predominantly affects Anglo-Saxons»։ Am. J. Med. Genet. 60 (3): 261–2։ 1995։ PMID 7573182։ doi:10.1002/ajmg.1320600317 
  25. Galassi FM, Armocida E, Rühli FJ (September 2016)։ «Angelman Syndrome in the Portrait of a Child With a Drawing by Giovanni F. Caroto»։ JAMA Pediatr 170 (9): 831։ PMID 27380555։ doi:10.1001/jamapediatrics.2016.0581 
  26. Dooley JM, Berg JM, Pakula Z, MacGregor DL. (1981)։ «The puppet-like syndrome of Angelman»։ Am J Dis Child 135 (7): 621–4։ PMID 7246489։ doi:10.1001/archpedi.1981.02130310027010 
  27. Williams CA, Frias JL (1982)։ «The Angelman ("happy puppet") syndrome»։ Am J Med Genet 11 (4): 453–60։ PMID 7091188։ doi:10.1002/ajmg.1320110411 
  28. Magenis RE, Brown MG, Lacy DA, Budden S, LaFranchi S. (1987)։ «Is Angelman syndrome an alternate result of del(15)(q11q13)?»։ Am J Med Genet 28 (4): 829–38։ PMID 3688021։ doi:10.1002/ajmg.1320280407 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]