Անպատվություն (վեպ)
Անպատվություն անգլ.՝ Disgrace | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջոն Մաքսվելլ Կուտզե |
Տեսակ | գրավոր աշխատություն, գրական ստեղծագործություն և հրատարակություն |
Ժանր | Համալսարանական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Harvill Secker |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 1, 1999[1] |
OCLC | 43554616 |
Պարգև(ներ) |
Անպատվություն (անգլ.՝ Disgrace), հարավ-աֆրիկյան գրող Ջոն Կուտզեի վեպը, որի համար նա պարգևատրվել է Բուքերյան մրցանակով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները կատարվում են Հարավ-աֆրիկյան հանրապետությունում։ Վեպը պատմում է համալսարանում աշխատող հարավ-աֆրիկացի պրոֆեսոր Դևիդ Լուրիի կյանքի մասին, ով մի ուսանողուհու պատճառով կորցրել էր աշխատանքը, համբավը, երազանքների հաջողությունները։ Նա լքում է Քեյփթաունը և ուղևորվում է իր լեսբիան աղջկա՝ Լյուսիի մոտ՝ Արևելա-Կապսիական նահանգ։ Ներկայացնելու համար էթնիկ ու բարոյական տարաձայնությունները, Կուտզեն օգտագործում է սերտ համախմբված սյուժե, որտեղ բոլոր գծերը փոխկապակցված են։ «Կոմերսանտ» լրագրի թղթակցի կարծիքով, Կուտզեն առաջնորդվել է «ռուսական դասական գրականության կտակարաններով», դրա համար էլ ասել է, թե զարմանալի չէր լինի, եթե վեպն անվանվեր «Ազնվականություն և Անպատվություն» կամ «Վիրավորողներն ու վիրավորվողները»։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին վեպն էկրանավորվեց, պրոֆեսոր Լուրիի կերպարը մարմնավորեց Ջոն Մալկովիչը։ Ֆիլմի ռեժիսորն էր Սթիվ Ջեյքոբսը։
Բուքերյան մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անպատվություն» գրքի համար Կուտզեն երկրորդ անգամ արժանացավ Բուքերյան մրցանակի։ 1983 թվականին նա ևս մեկ անգամ ստացավ այդ մրցանակը «Կ. Միխայելի կյանքն ու ժամանակը» վեպի համար։ 2003 թվականին Կուտզեն դարձավ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kailash C. Baral "A Moderated Bliss"։ J. M. Coetzee's 'Disgrace' as Existential Maturation" // J. M.Coetzee։ Critical Perspectives. — New Delhi։ Pencraft, 2008. — С. 161—16
- Gertrude B. Makhaya The Trouble with JM Coetzee // Oxonian Review
- Մեր մարդը Հարավային Աֆրիկայում // Լրագիր «Կոմերսանտ», № 180 (2783). — 03.10.2003
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бесчестье(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում (անգլ.)
|