Անողորմ հանդուրժողականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անողորմ հանդուրժողականություն
ռուս.՝ Беспощадная толерантность
Անողորմ հանդուրժողականություն.jpg
ՀեղինակՍերգեյ Չեկմարյով և Sergey Chekmayev?
Տեսակպատմվածքների ժողովածու
Ժանրհակաուտոպիական գրականություն, սոցիալական ֆանտաստիկա, պատմվածք և gay literature?
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր480
ՇարքРусская фантастика
ՀրատարակիչԷքսմո
Հրատարակման տարեթիվ2012
ԳՄՍՀ978-5-699-56300-5

Անողորմ հանդուրժողականություն, ժամանակակից ֆանտաստիկ ժանրի պատմությունների ժողովածու, որի հիմանական ուղղությունը կապված է սոցիալական մոդելավորման հետ, որոնցում ավանդական արժեքները փոխարինվում են նորերով՝ հաճախ իրենց ժամանակակից հակառակ ուղղություններով։ Ժողովածուի հեղինակը Սերգեյ Չակմայեվն է։ Դրա մեջ մտնում էին Յուր Բոռնոսովի, Կիրիլ Բանենդիկովի, Վլադիմիր Բերեզինի, Դմիտրի Վոլոդիխինի, Օլեգ Դիվովի, Լեոնիդ Կագանովի, Սերգեյ Չակմաեվի և այլ խորհրդային գրողների ստեղծագործությունները։ Ժողովածուի բազան կազմված է երեք հազար օրինակներից։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուի ստեղծագործությունների մեծամասնությունը որոշվում է «լիբերպատիկ» բառով։ Դա անտիուտոպիայի տարատեսակներից է, որը գործ ունի ուլտրալիբերալ ընտրության հիպոթեթիկ հետևանքների՝ կոռեկտության, տոլերանտության կամ հանդուրժողականության և փոքրերի իշախնության դիկտատուրայի ապագա հավանական էկսցեսսների հետ։

Aquote1.png Կա արդյո՞ք հանդուրժողականության սահման։ Ու՞ր կտանի մարդկանց լիիրավ համբերությունը՝ աշխարհ, որտեղ արգելված են «մայր» և «հայր» բառերը, ավանդական հարաբերությունները համարվում են բռիություն ու անտաշություն, իսկ գույնզգույն «երջանկաբեր» ապագայի սպասումները՝ կդառնա՞ն սովորական առօրյա։ Աշխարհ՝ որտեղ ագրեսիվ են այլ մշակույթների ազդեցությունները ահռելիությունը և իդեալականացումը փոխարինում են հյուրընկալ տերերի՞ն։ Եվ ինչո՞վ դրանք կարող են սպառնալ պետությանը և հասարակությանը։ Aquote2.png


Ծիածան ապագա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուի առաջին մասում, որի անվանումն է՝ «Ծիածանային ապագա», հեղինակները փորձում էին կանխորոշել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել հանդուրժողականության անհիմն, աբսուրդ գաղափարները ուղղված սեքսուալ փոքրամասնություններին։ Նկարագրվածները ունեն խորհուրդներ Միասռական ամուսնությունների վերաբերյալ և «մայր» և «հայր» տերմինները համարվում են սահմանափակված, իսկ ավանդական ընտանիքը համարվում է դարն ապրած անախրոնիզմ։