Անոդ
Անոդ (հուն․՝ ανοδοε - ելնող, ծագող),
- Էլեկտրական աղբյուրի դրական բևեռ։ Օրինակ՝ գալվանական էլեմենտի կամ էլեկտրական կուտակիչի դրական բևեռը։
- Էլեկտրոնային (իոնային) սարքի բևեռ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին։
- Էլեկտրական աղեղի դրական էլեկտրոդ։
- Էլեկտրոլիտային վաննայի դրական բևեռ։
Բաղադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անոդների պատրաստման համար, նայած նրանց կիրառությանը, նյութ են հանդիսանում տանտալը, մոլիբդենը, նիկելը, պղինձը, երկաթը, վոլֆրամը, գրաֆիտը ևն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 430)։ ![]() |