Անն Քրիստին Օրյոնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անն Քրիստին Օրյոնես
Քաղաքացիությունը  Նորվեգիա
Մականուն Anka[1]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 1973(1973-01-19)[2][3] (51 տարեկան)
Ծննդավայր Օլեսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ[1]
Դիրք հարձակվող

Անն Քրիստին Օրյոնես (նորվ.՝ Ann Kristin "Anka" Aarønes, հունվարի 19, 1973(1973-01-19)[2][3], Օլեսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, հարձակվող։ 1996 թվականի Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Ի սկբանե հանդես է եկել Spjelkavik IL, այնուհետև Trondheims-Ørn և Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է Տրոնհեյմ-Էրն ակումբում, որի կազմում հինգ անգամ դարձել է Նորվեգիայի չեմպիոն[4]։

2001 թվականին Նորվեգիայի ազգային հավաքականի անդամ Գրո Էսպեսետի հետ միասին տեղափոխվել է Նյու Յորք Փաուեր, պատրաստվելով WUSA լիգայի մեկնարկին։ Մեջքի և ծնկի վնասվածքի պատճառով նա ակումբի կազմում անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան, որից հետո հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին[5]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 1990 թվականի սեպտեմբերի 2-ին Անգլիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղարկությունում։

1990-1999 թթ. հավաքականի կազմում խաղացել է 111 խաղ։ 1995 թվականին Նորվեգիայի աշխարհի առաջնությունում դարձել է լավագույն ռմբարկու՝ խփելով 6 գոլ։ 1993 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Ընդգրկվել է նաև Եվրո-1997 թվականի և 1999 թվականի Աշխարհի գավաթի խաղերում։

Պարգևներ և մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Բրոնզ Ատլանտա 1996 թ.

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Ոսկի Շվեյցարիա 1995 թ.

Եվրոպայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Արծաթ Դանիա 1991 թ.
  •  Ոսկի Իտալիա 1993 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Ann Kristin Aarønes». trondheims-orn.no. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  5. «Norway duo announce retirement». uefa.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]