Աննե-Մարի Ռինդոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննե-Մարի Ռինդոմ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝առագաստանավորդ
Երկիր՝Դանիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 14, 1991(1991-06-14) (32 տարեկան)
Ծննդավայր՝Սոլերոդ, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Ակումբ՝Denmark SailGP Team presented by ROCKWOOL?
1,7 մետր
Քաշ՝68 կիլոգրամ

Աննե-Մարի Ռինդոմ (դան․՝ Anne-Marie Rindom, հունիսի 14, 1991(1991-06-14), Սոլերոդ, Ռուդերսդալ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի առագաստանավորդ[1], 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն[2], 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[3] և 2015[4] ու 2019 թվականների աշխարհի չեմպիոն «Լազեր Ռադիալ» կարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2009 թվականը Ռինդոմը հանդես է եկել Եվրոպա կարգում, որում 2008 թվականի հուլիսին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2009 թվականի հուլիսին՝ չեմպիոն։ Այնուհետև դանիացին տեղափոխվել է «ԼԱզեր Ռադիալ» օլիմպիական կարգ։ Նոր կարգում իր դեբյուտից մի քանի ամիս անց Ռինդոմը դարձել է երկրորդը պատանիների աշխարհի առաջնությունում։ 2012 թվականին Ռինդոմը մասնակցել է Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերին և գրավել 13-րդ տեղը[5]։ 2012-ից 2016 թվականներին ընկած ժամանակահատվածում Աննա-Մարիան մի քանի հաղթանակ և բազմաթիվ մեդալներ է նվաճել Աշխարհի գավաթի էտապներում։ Սանտանդերում կայացած աշխարհի առաջնությունում Ռինդոմը զբաղեցրել է 7-րդ տեղը, ինչը նրան թույլ է տվել կրկին ստանալ օլիմպիական ուղեգիր։ 2015 թվականին դանիացին հաղթել է աշխարհի առաջնությունում Լազեր Ռադիալ կարգում։

2016 թվականի ամռանը Անն-Մարի Ռինդոմը մասնակցել է իր երկրորդ Օլիմպիական խաղերին։ Դանիացի միայն մեկ մրցավազքում է կարողացել առաջինը հասնել եզրագծին, սակայն այլ մրցարշավներում ցուցադրվող հետևողականորեն բարձր արդյունքները նրան թույլ են տվել պայքարել հաղթանակի համար մինչև վերջ։ Մեդալային մրցավազքի մեկնարկից առաջ Ռինդոմը 2-րդ տեղում էր՝ ընդամենը 8 միավոր զիջելով առաջատար հոլանդուհի Մարիտ Բաումեսթերին։ Այնուամենայնիվ, վճռական մրցավազքում Անն-Մարին եզրափակիչ գծին հասել է միայն 8-րդը, ինչի արդյունքում նրանից կարողացել է առաջ անցնել իռլանդացի Աննալիզ Մյորֆին[6]։

Ելույթներ Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր Կարգ Տեղ
Լոնդոն 2012 Լազեր Ռադիալ 13
Ռիո դե Ժանեյրո 2016 Լազեր Ռադիալ 3rd
Տոկիո 2020 Լազեր Ռադիալ 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Anne-Marie Rindom». London 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  2. «Sailing RINDOM Anne-Marie - Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  3. «Anne-Marie Rindom». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. «Dane crowned Laser Radial Women's World Champion – Anne-Marie Rindom secures title in nail biting finish in Sultanate of Oman». 2015 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  5. «Women's Laser Radial: Event Standings». London 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  6. «Боумистер принесла Нидерландам золото Олимпиады в парусном спорте в классе «Лазер Радиал»». Новости спорта. «Газета.Ру». 16.08.2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]