Աննա Շտայներ-Կնիտել
Աննա Շտայներ-Կնիտել գերմ.՝ Anna Stainer-Knittel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1841[1][2][3] |
Ծննդավայր | Elbigenalp, Ռոյթե (շրջան), Տիրոլ, Ավստրիա |
Վախճանվել է | փետրվարի 28, 1915[1][2][3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Wattens, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա[4] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (1863)[4] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Anna Stainer-Knittel Վիքիպահեստում |
Աննա Շտայներ-Կնիտել (հուլիսի 28, 1841[1][2][3], Elbigenalp, Ռոյթե (շրջան), Տիրոլ, Ավստրիա - փետրվարի 28, 1915[1][2][3], Wattens, Ինսբրուկ, Տիրոլ, Ավստրիա[4]), ավստրիացի դիմանկարիչ և ծաղիկների նկարիչ։ Նրա կյանքում տեղի ունեցած դեպքը հիմք է ծառայել Վիլհելմին վոն Հիլերնի Die Geier-Wally վեպի համար, որպես կանանց գրականության վաղ օրինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը զինագործ էր, որը կրակոտ խառնվածքի տեր մարդ էր, բայց խրախուսում էր դուստրերի տաղանդն ու հավակնությունները[5]։ Քանդակագործ Յոզեֆ Ալոիս Կնիտելը նրա հորեղբայրն էր, իսկ նկարիչ Յոզեֆ Անտոն Կոխը նրա մեծ հորեղբայրն էր։
1859 թվականին Աննան սկսել է սովորել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, սակայն նրան թույլ չեն տվել գլխավոր դպրոց հաճախել, քանի որ նա կին էր[5]։ 1864 թվականին նա ստիպված էր վերադառնալ տուն՝ միջոցների բացակայության պատճառով։ Այդ ժամանակահատվածում նա նկարել է իր ընտանիքի բազմաթիվ նկարներ և բնատեսարանային պատկերներ։ Հետագայում նա տեղափոխվեց Ինսբրուք և կարողացավ ինքն իրեն պաշտպանել որպես դիմանկարիչ։ 1867 թվականին, իր ծնողների ցանկություններին դեմ գնալով, նա ամուսնացել է Էնգելբերթ Շտայներ անունով կավագործի հետ։ Իրենց միասին լինելու ժամանակի ընթացքում Աննան իր գավաթների, ափսեների և բաժակապնակների համար ստեղծել է բազմաթիվ ծաղկային նմուշներ։
1868-1871 թվականներին նրանք երեք երեխա ունեին՝ երկու որդի և դուստր։ 1873 թվականին նա բացեց կանանց համար նկարչական դպրոց, որը գործել է գրեթե մինչև մահ։ Նրա աշակերտների թվում էին Մարիա Տիլիպոլ-Կիստլերը (1884-1963) և Վիլհելմին Ռեդլիխը (1869-1954)։
«Geier-Wally»-ի փառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննան տասնչորս տարեկան հասակում կամավոր ցանկություն էր հայտնել շարժել ժայռե պատը՝ արծիվի բույնը տեղափոխելու համար։ 19-րդ դարում սա սովորական պրակտիկա էր, որպեսզի կանխեն ոչխարների վրա արծիվների հարձակումները։ Նախորդ տարի նմանատիպ փորձը գրեթե ավարտվեց ալպինիստների ողբերգությամբ, ուստի այլևս ոչ մի այլ կամավոր հնարավոր չէր գտնել։ Նա կարողացավ խլել արծվի ձագին, թիկնապայուսակի մեջ մտցնել և առանց միջադեպի բարձրանալ, սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ նա հարձակման է ենթարկվել հասուն արծվի կողմից բարձրանալիս։
1863 թվականին այս իրադարձությունը նկարագրեց Լյուդվիգ Ստյուբը իր Das Annele im Adlerhorst պատմության մեջ[6]։ Հետագայում այն շարադրվեց Illustrirter Rundschau-ում։ Ի վերջո, 1873 թվականին այն նկարագրվել է Վիլհելմին Ֆոն Հիլենդի վեպում, որը կոչվում է Die Geier-Wally (անգլ.` The Vulture Maiden[7], արծիվները հաճախ ծաղրաբար կոչվում են «գիշատիչներ»)։ Հեղինակը ծանոթ էր Աննայի և նրա ամուսնու հետ Ինսբրուqում և որոշեց նրա պատմությունը դարձնել դրամատիկ, շեքսպիրյան ոճով, անվանելով իր հերոսուհուն Walburga (Wally), դրամատիկ դարձնելով հոր հետ նրա հարաբերությունները և ստեղծել ֆեմինիստական բրոշյուրի մի տեսակ։
1892 թվականին պատմությունը հարմարեցվեց Ալֆրեդո Կատալանիի Լա Վալլին օպերայի համար, կողմից։ Այն նաև նկարահանվել է բազմաթիվ անգամներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/351799
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Allgäuer Künstlerlexikon (գերմ.) — 1 — Ke: 2012. — S. 345. — ISBN 978-3-00-042566-0
- ↑ 5,0 5,1 Anna Stainer-Knittel, jstor, retrieved 1 April 2017
- ↑ Ludwig Steub: Das Annele im Adlerhorst in: Kleinere Schriften, Vol.3, Cotta, Stuttgart 1874, pgs.116 f. (Digitalisat)
- ↑ Christina Antenhofer; Günter Bischof; Robert L. Dupont; Ulrich Leitner (2016 թ․ հոկտեմբերի 13). Cities as Multiple Landscapes: Investigating the Sister Cities Innsbruck and New Orleans. Campus Verlag. էջ 333. ISBN 978-3-593-50647-0.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helga Reichart: Die Geierwally. Leben und Werk der Lechtaler Malerin Anna Stainer-Knittel. Haymon, Innsbruck, 1991, 3-85218-085-6
- Evelyn Kain: Anna Stainer-Knittel: Portrait of a „femme vitale“. In: Woman's Art Journal, Vol. 20, No. 2 (Fall 1999/Winter 2000), pgs.13–31
- Nina Stainer: "Anna Stainer-Knittel, Malerin", Universitätsverlag Wagner, Innsbruck, 2015, 978-3-7030-0888-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography, bibliography and sources from FemBio.org (Institute for Women's Biography Research)
- ArtNet: More works by Stainer-Knittel.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Շտայներ-Կնիտել» հոդվածին։ |
|