Վարդուհի (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աննա Նամուրազյանից)
Jump to navigation Jump to search
Վարդուհի
Ծնվել էօգոստոսի 3 (15), 1862
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 14, 1945(1945-03-14) (82 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Ժանրերթատրոն

Վարդուհի (իսկական ազգանունը և անունը՝ Աննա Նամուրազյան-Չիլինգարյան, օգոստոսի 3 (15), 1862, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1945(1945-03-14), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1862 թվականի օգոստոսի 3-ին (15-ին) Թիֆլիսում։ Բեմական գործունեությունը սկսել է 1879 թվականին՝ Թիֆլիսում։ Խաղացել է հայկական տարբեր թատերախմբերում, հյուրախաղերով հանդես եկել Անդրկովկասի քաղաքներում։ Եղել է Գևորգ Չմշկյանի և Գաբրիել Սունդուկյանի աշակերտուհին[1]։

Հայ բեմում զարգացրել է ռեալիստական սկզբունքները։ Մեծապես գնահատվել է հին Թիֆլիսի բարքերի կնիքը կրող թե՛ դրամատիկական, թե՛ կատակերգական դերերում ՝ Շուշան, Խամփերի, Խախո (Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ»)։ Խանում (Ցագարելիի «Խանում»)։ Ժամանակակիցներին հիացմունք է պատճառել Վարդուհու բացառիկ ստուգապատում խաղը, այն նրբությունը, որով կերտել է հին Թիֆլիսի ծնունդ տված կերպարները՝ նիստուկացի, բարբառի, տարազի ու շարժուձևի բոլոր մանրամասներով։ Մեծ հաջողությամբ խաղացել է նաև Կուկուշկինայի դերը (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)։ 1922 թվականին Երևանի առաջին պետթատրոնի բացմանը հանդես է եկել Շուշանի դերում (Սունդուկյանի «Պեպո»)։ Նույն թվականին հիվանդության պատճառով թողել է բեմը։ Մահացել է 1945 թվականի մարտի 14-ին Թբիլիսիում։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Գաբրիել Սունդուկյան Խաթաբալա Խամփերի
Գաբրիել Սունդուկյան Պեպո Շուշան
Ալեքսանդր Օստրովսկի Եկամտաբեր պաշտոն Կուկուշկինա
Ավքսենտի Ցագարելի Խանում Խանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вардуи»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2017-12-24 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png