Աննա Կարապետյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարապետյան (այլ կիրառումներ)
Աննա Կարապետյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1990(1990-06-20)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ

Աննա Կարապետյան (հունիսի 20, 1990(1990-06-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, դարպասապահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (կառավարման հոգեբանության մագիստրոս) և Եվրոպական կրթական ակադեմիան (լեզվաբանության բակալավր)[2]։ Առաջին ֆուտբոլային մարզիչը Մհեր Միքայելյանն է։ 2002-2012 թվականներին որպես դարպասապահ հանդես է եկել «Քոլեջ» թիմի կազմում։

Հայաստանի վեցակի չեմպիոն է, Հայաստանի գավաթի քառակի մրցանակակիր և 2006 թվականի Հայաստանի լավագույն կին ֆուտբոլիստ։ 2012-2013 մրցաշրջանում «Նեֆտեքիմիկ» թիմի կազմում հանդես է եկել Ուկրաինայի առաջնությունում, որտեղ արժանացել է Ուկրաինայի գավաթի և դարձել 2012-2013 առաջնության արծաթե մեդալակիր[2]։ 2013-2015 թվականներին Ռուսաստանի առաջնությունում պաշտպանել է «Կուբանոչկաներ» թիմի դարպասը։

2014-2015 մրցաշրջանի մեկնարկից առաջ ստացած ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի զգալի մասը և մրցաշրջանի կեսին հեռացել թիմից՝ չնայած վնասվածքի վերականգնմանը[3][4]։

2006-2013 թվականներին հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում։ 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի[5], Աբովյան քաղաքում կայացած միջազգային մրցաշարի[6] և «Կուբանի գարուն» մրցաշարի մասնակից է։

Հետաքրքրվում է սպորտային պարերով և ֆիլմերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 «Профиль на сайте «Кубаночки» (сезон 2014)» (ռուսերեն). Кубаночка. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  3. ПРОДОЛЖЕНИЕ СЛЕДУЕТ: ЧАСТЬ II(չաշխատող հղում) (ռուս.)
  4. ТАТЬЯНА ЗАЙЦЕВА: "КУБАНОЧКА" СОХРАНИЛА КОСТЯК КОМАНДЫ (ռուս.)
  5. Профиль на сайте Федерации футбола Армении Արխիվացված 2017-11-30 Wayback Machine (ռուս.)
  6. Международный женский футбольный турнир пройдет с 12 по 16 мая в Армении (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]