Աննան և Ժաննան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննան և Ժաննան
տեսակգեղանկար
նկարիչԼորա Լերու-Ռևո
տարի1894
գտնվում էՆանսիի կերպարվեստի թանգարան
հավաքածուՆանսիի կերպարվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 Anne et Jehanne Վիքիպահեստում

«Աննան և Ժաննան» (ֆր.՝ Anne et Jehanne), ֆրանսիացի նկարչուհի Լորա Լերու-Ռևոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1894 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 238 × 151 սմ։

Այսօր «Աննան և Ժաննան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[1] (Նանսի, Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը նկարը վրձնել է 1894 թվականին՝ նույն տարում էլ ցուցադրելով հանրությանը։ Այն ներկայացվել է Ֆրանսիացի նկարիչների ընկերության սալոնում[2]։ 1896 թվականի հունվարի 7-ին նկարը բերվել է Նանսիի կերպարվեստի թանգարան՝ որպես պետության դեպոզիտ։

Կտավը ռեստավրացիայի է ենթարկվել 1998 թվականին։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աննան և Ժաննան» ստեղծագործությունում պատկերված են երկու աղջիկ, ըստ էության՝ քույրեր, որոնք նստած են սենյակի ինտերիերում։ Ավագ քույրը նայում է դիտողին։ Նա հագել է կանաչ երկար հագուստ․ գոտկատեղին գոտի է կապված։ Վերջինս նստած է մեծ փայտե աթոռին՝ արմունկով հենվելով դրան․ ափը այտերի մոտ է։ Աղջիկը հերարձակ է․ նա շիկահեր է։ Մազերը զարդարված է ոսկյա ժապավենով։ Ձախ ձեռքը կրտսեր քրոջ ուսին է։ Կրտսեր քույրը երկար մանուշակագույն զգեստ է հագել։ Նա քնած է․ գլուխը դրել է ավագ քրոջ ծնկներին։ Փոքր քույրը նստած է աթոռակին։ Նրա դեմքը նույնպես դեպի դիտողն է։ Աջ ձեռքով ծաղիկ է բռնել։ Նկարի ձախ կողմում, փոքր սեղանին, բացված գիրք և ծաղկամանով ծաղիկներ են դրված։

Լորա Լերու-Ռևոն «Աննան և Ժաննան» ստեղծագործությունը պատկերել է միջնադարի ոգով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «L'amour au point du jour / Divine idylle».(չաշխատող հղում)
  2. Dossier d'œuvre du Centre de documentation du musée des Beaux-Arts de Nancy
  3. Joyeux-Prunel Béatrice, " Charlotte FOUCHER-ZARMANIAN, Créatrices en 1900. Femmes artistes en France dans les milieux symbolistes. Mare & Martin, 2015 ", Revue d’histoire du XIX, 2016/1 (n° 52), p. 236—238. URL : https://www.cairn.info/revue-d-histoire-du-dix-neuvieme-siecle-2016-1-page-236.htm Արխիվացված 2022-01-25 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննան և Ժաննան» հոդվածին։