Անմոռուկ ազորյան
Անմոռուկ ազորյան | |
Անմոռուկ ազորյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ենթաընտանիք | Գաղտրիկայիններ (Boraginoideae) |
Տրիբա | Myosotideae |
Ցեղ | Անմոռուկ (Myosotis) |
Տեսակ | Անմոռուկ ազորյան (M. azorica) |
Միջազգային անվանում | |
Myosotis azorica | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ |
Անմոռուկ ազորյան, (լատին․՝ Myosotis azorica)։ Պատկանում են գաղտրիկազգիների ընտանիքին։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմոռուկները միամյա, երկամյա և բազմամյա բույսեր են։ Գարնանային ամենագեղեցիկ ծաղիկներից մեկն է համարվում, առանձնապես գեղեցկությունը երևում է մասսայական տնկման դեպքում։ Ծաղկի գեղեցկությունը պայմանավորված է փիրուզի նման նուրբ երկնագույն, սպիտակ և բաց վարդագույն ծաղիկների շնորհիվ։ Շատ են անմոռուկի տեսակները նաև մեր հանրապետությունում, բոլորն էլ գեղեցիկ , բարձր դեկորատիվ բույսեր են և մեծ ուշադրության են արժանի։
Ավելի մեծ տարածում ունեն մշակության մեջ անմոռուկի ճահճային, երկարավուն, ազորյան և ալպիական տեսակները։ Ազորյան անմոռուկը բազմամյա է, սական մշակվում է միամյա բույս, որի բարձրությունը հասնում է մինչև 30 սմ-ի։ Ամռան ընթացքում ծաղիկները ամբողջությամբ ծաղկում են։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի սկզբին ծաղկի սերմերը ցանում են ջերմատներում, որից հետո սերմնաբույսերը վերատնկում են արկղերում։
Արդեն մայիսին վերատնկում են թաղարներում, իսկ հունիսին արդեն դաշտ են տեղափոխում։ Բազմացումը կատարվում է նաև ինքնացանով։ Դա ավելի լավ է կատարվում կիսաստվերոտ վայրերում որտեղ առկա է խոնավություն, սննդանյութերով հարուստ հող։ Անմոռուկը ամբողջ ամռան ընթացքում պահանջում է առատ ոռոգում։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում է ծաղկաթմբերի, եզրաշերտերի, ալպինարիաների ձևավորման համար։ Ծաղիկն օգտագործվում է ծաղկեփնջերի պատրաստման մեջ հատկապես ճահճային անմոռուկը, ընդ որում ծաղիկները ջրի մեջ երկար են պահպանվում։
Գոյություն ունեն անմոռուկի բազմաթիվ սորտեր հատկապես՝ արժեքավոր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները», Երևան «Արևիկ 1987»
- Flora of the Azores, Governo dos Açores
- Watson, Hewett Cottrell. 1844. Myosotis azorica, Azorean mouse-ear or forget-me not. Botanical Magazine 70:
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անմոռուկ ազորյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անմոռուկ ազորյան» հոդվածին։ |
|