Անձրևացնող մեքենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անձրևացնող մեքենաներ, անձրևացման եղանակով մշակաբույսերի ոռոգման մեքենաներ ու կայանքներ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոռոգման տեխնիկայի հիմնական տեսակները առանձնացվում են ըստ ոռոգման տեխնոլոգիական շարժընթացը բնորոշող կառուցվածքային հայտանիշների (բազմահենարան լայնակալ, երկբարձակավոր, հեռաշիթ անձրևացնող մեքենաների կայանքներ և անշարժ համակարգեր) և կաթիլների թռիչքի հոռավորության ( կարճաշիթ կցափողեր, միջնաշիթ և հեռաշիթ ապարատներ)։ Անձրևացնող կցափողերն ու ապարատները անձրևաշիթեր ստեղծող և դրանք կաթիլների տրոհող մարմիններն են[1]։

Կիրառման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրելու ընթացքում պտտվող ապարատի բունը ապահովում է շիթի անկյունային տեղաշարժն ու մակերևույթի շրջանաձև ջրումը։ Բազմահենարան լայնակալ «Ֆրեգատ» անձրևացնող մեքենաների կայանքները ճնշումային խողովակաշարեր են, հանդերձված են հենարանների վրա տեղադրված ու միջնաշիթ անձրևացնող ապարատով, որոնք շրջանով շարժվում են անշարժ ջրածորանի՝ հիդրանտի նկատմամբ, որտեղից ջուր է լցվում մեքենաների մեջ։ Հեռաշիթ անձրևացնող մեքենաները, որոնք ստորաբաժանված են ճակատահայաց և դիրքային ոռոգման, կախվում են տրակտորից[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն անձրևացնող մեքենաների` անձրևացնող կայանքները չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել, քանի որ միջնաշիթ կամ հեռաշիթ ապարատներով հանդերձված և արագ քանդվող տեղափոխովի կամ հավաքված դիրքով տեղաշարժովի խողովակաշարեր են։

Անձրևացման անշարժ համակարգերը մակերևույթ դուրս եկող ջրածորաններով ճնշումային խողովակաշարեր են՝ հերկելի շերտի տակ թաղված, որոնց միացվում են հեռաշիթ կամ միաշիթ ապարատներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]