Անձնական սեփականություն
Անձնական սեփականություն (անգլ.՝ Personal property), անձին պատկանող գույք[1]։
Ընդհանուր իրավունքում (անգլ.՝ common law) անձնական սեփականությունը կարող է նաև կոչվել անշարժ գույք:
Քաղաքացիական իրավունքում (անգլ.՝ civil law) անձնական սեփականությունը հաճախ կոչվում է նաև շարժական, այսինքն ցանկացած այն գույքը, որը կարող է տեղափոխվել մի վայրից մյուսը:
Դասակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական սեփականությունը կարելի է դասակարգել հետևյալ տեսակների․
Ոչ նյութական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ նյութական անձնական սեփականությունը այն անձնական գույքն է, որին հնարավոր չէ դիպչել, բայց որն ունի արժեք, ինչպիսիք են՝ վարկային շրջանառության և վճարման միջոցները, արժեթղթերը, առաջարկվող ծառայությունները (տնտեսագիտությունում), ոչ նյութական ակտիվները[2], օրինակ՝ գործողությամբ ուժի մեջ մտնող սեփականության իրավունքների փաթեթ[3](անգլ.՝ chose in action):
Նյութական
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյութական անձնական սեփականությունը վերաբերում է ցանկացած տեսակի գույքի, որը շոշափելի է: Դրանք հիմնականում ներառում են կահույք, հագուստ, զարդեր, արվեստ կամ կենցաղային իրեր: Որոշ դեպքերում կարող են լինել սեփականության իրավունքի պաշտոնական փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս անձի մահից հետո այդ գույքի սեփականության փոխանցման իրավունքները[4]։
Անձնական սեփականությունն ընդդեմ մասնավոր սեփականության
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնավոր և անձնական սեփականությունը համարվում է նույնական՝ առանց որևէ տարբերակման[5]․
- Մարքսիստները պնդել են, որ մասնավոր սեփականությունը հասարակական հարաբերություն է սեփականատիրոջ և գույքի իրավունքը վաճառած անձանց միջև: Մասնավոր սեփականության օրինակներ են գործարանները, հանքերը, ամբարտակները, ենթակառուցվածքները։ Դրանք սեփականատիրոջ համար կապիտալ են ստեղծում՝ առանց սեփականատիրոջ ֆիզիկական աշխատանքի: Նրանք, որոնք աշխատանք են կատարում՝ օգտագործելով ուրիշի մասնավոր սեփականությունը, մարքսիստական տեսության մեջ համարվում են զրկված իրենց աշխատանքի արժեքից, և փոխարենը նրանց տրվում է աշխատավարձ, որը տարբերվում է աշխատողի ստեղծած արժեքից[6]:
- Անձնական սեփականությունը ներառում է «անձնական օգտագործման համար նախատեսված իրեր» (օրինակ՝ ատամի խոզանակը, հագուստը, տրանսպորտային միջոցները, հազվադեպ՝ փողը)։
- Ըստ անարխիստական տեսության (անգլ.՝ Anarchist theory), մասնավոր սեփականությունը վերաբերում է կապիտալին կամ արտադրության միջոցներին, մինչդեռ անձնական սեփականությունը վերաբերում է սպառողական և ոչ կապիտալ ապրանքներին և ծառայություններին[7][8]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Palgrave, Robert Harry Inglis (1908). «Personal property». Dictionary of political economy. Vol. 3. էջ 96.
- ↑ «personal property Legal Definition». dictionary.lawyerment.com (անգլերեն). Վերցված է 2023-06-26-ին.
- ↑ «Chose in action». Practical Law (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-24-ին.
- ↑ «tangible personal property». LII / Legal Information Institute (անգլերեն). Վերցված է 2023-06-26-ին.
- ↑ «How Are Capitalism and Private Property Related?». Investopedia (անգլերեն). Վերցված է 2023-06-26-ին.
- ↑ «Marx's Theory of Alienation» (ամերիկյան անգլերեն). 2023-02-26. Վերցված է 2023-06-26-ին.
- ↑ «B.3 Why are anarchists against private property? - Anarchist Writers». anarchism.pageabode.com. Արխիվացված օրիգինալից 14 November 2017-ին. Վերցված է 29 April 2018-ին.
- ↑ «End Private Property, Not Kenny Loggins». Jacobin. Արխիվացված օրիգինալից 26 October 2017-ին. Վերցված է 29 April 2018-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Australia Personal Property Securities Act 2009
- Personal Property Securities Register Australia
- United States Tax Convention with the Kingdom of Morocco 1977 (PDF)
- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). 1911. էջ 9. .