Անհնարին պատկեր
Անհնարին պատկեր, օպտիկական պատրանքների տեսակներից մեկը, պատկեր, որն առաջին հայացքից թվում է սովորական եռաչափ մարմնի պրոյեկցիա, բայց առավել ուշադիր զննելուց հետո պարզ է դառնում նրա էլեմենտների հակասական միացումները։
Անհնարին մարմինների գոյությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրականում բոլոր անհնար մարմինները իրական կյանքում կարող են գոյություն ունենալ։ Թղթին նկարված բոլոր օբյեկտները եռաչափ մարմինների պրոյեկցիաներ են, հետևաբար հնարավոր է պատրաստել այնպիսի եռաչափ մարմին, որի պրոեկտումը հարթության վրա անհնար տեսք կունենա։ Նմանատիպ անհնար պատկերների անհնարությունը երևում է կոնկրետ կետից, սակայն շատ հնարավոր է, որ մնացած կետերից նայելու դեպքում այն անհնար չթվա։
Ամենահայտնի անհնար պատկերներն են անհնար եռանկյունը, անվերջ աստիճանները և անհնարին եռաժանին։
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհնարին պատկերները հազվադեպ հանդիպում էին անցյալի ստեղծագործողների կտավներում, օրինակ, այդպիսին է Պիտեր Բրեյգել Ավագի «Կաչաղակը կախաղանի վրա» (1568) կտավի կախաղանը։ XX դարի շվեդ նկարիչ Օսկար Ռեութերսվարդը ստեղծեց անհնար պատկեր իր նկարչական ոճի գծերով (պատկերել է հազարավոր այդպիսի ֆիգուրներ)։ Անհնարին մարմինները հատկապես լայն ճանաչում ստացան հոլանդացի նկարիչ Մ. Կ. Էշերի աշխատանքների շնորհիվ։
Արվեստի այն ճյուղը, որը նվիրված է անհնարին մարմինների պատկերմանը, կոչվում է իմպ-արտ։
Անհնարին մարմինների արձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհնարին մարմինների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Khoh Chih W., Kovesi Peter (February 1999)։ «Animating Impossible Objects»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-28-ին։ Վերցված է փետրվարի 10, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անհնարին աշխարհ
- Էշերի աշխատանքները
- Art of Reutersvard Archived 2011-07-19 at the Wayback Machine.
- Էշերի իրական մարմինները Archived 2008-01-20 at the Wayback Machine.
- Inconsistent Images
- Անհնարին ֆիգուրներ հավաքածու Archived 2008-09-15 at the Wayback Machine.
- Անհնար մարմինների գրադարան
- Ինչու՞ են հնարավոր անհնար մարմինները
- Անհնարին մարմինների ստացումը վեցանկյուններից
- Անհնար մարմինների հավաքածու Archived 2011-02-23 at the Wayback Machine.(ուկր.)