Պենրոուզի եռանկյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենրոուզի եռանկյուն (գունավոր)

Պենրոուզի եռանկյուն, անհնարին պատկերներից մեկը, հայտնի է նաև անհնարին եռանկյուն անվամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացահայտվել է 1935 թվականին շվեդ նկարիչ Օսկար Ռեուտերսվարդի կողմից, որն այն պատկերել էր խորանարդների հավաքածուի տեսքով։ 1980 թվականին անհնարին եռանկյունու այդ տարբերակը տպագրվեց շվեդական նամականիշների վրա։

Այս պատկերը լայն ճանաչում ստացավ 1958 թվականին, երբ անգլիացի մաթեմատիկոս Ռոջեր Պենրոուզը բրիտանական հոգեբանական ամսագրում հոդված հրատարակեց անհնարին պատկերների մասին։ Այս հոդվածում անհնարին եռանկյունը պատկերված էր ավելի ընդհանուր ձևով` ուղիղ անկյուններով միացած երեք չորսուի տեսքով։ Այդ հոդվածի ազդեցության տակ 1961 թվականին հոլանդացի նկարիչ Մաուրից Էշերը ստեղծեց իր հայտնի վիմագրություններից մեկը` «Ջրվեժ»։

Պենրոուզի եռանկյան 3D տպագրություն

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ավստրալիայի Պերթ քաղաքում կանգնեցվել է անհնարին եռանկյան 13 մետրանոց ալյումինե քանդակը։

Այլ պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նաև այլ պատկերներ, որոնք անհնարին պատկերների շարքին են դասվում։ Դրանք ներառում են սատանայի պատառաքաղը, պարող փիղը և անհնարին կամարը[2]։

Չնայած հնարավոր է կառուցել Պենրոուզի եռանկյան նմանօրինակները բազմանկյունների հիման վրա, սակայն դրանց վիզուալ էֆեկտներն այդքան տպավորիչ չեն լինի։ Կողմերի քանակի ավելացման հետևանքով պատկերը կթվա ծռված կամ պտտված։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pappas, T. "The Impossible Tribar." The Joy of Mathematics. San Carlos, CA: Wide World Publ./Tetra, p. 13, 1989.
  2. Adamovic, Jan. «BrainDen.com - Impossible Objects». BrainDen.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.