Անհայտ զինվորը (ֆիլմ, 1955)
Անհայտ զինվորը ֆիններեն՝ Tuntematon sotilas | |
---|---|
Երկիր | Ֆինլանդիա |
Ժանր | ռազմական ֆիլմ[1] |
Հիմք | Անհայտ զինվորը (վեպ) |
Թվական | 1955 և դեկտեմբերի 23, 1955 |
Լեզու | ֆիններեն |
Ռեժիսոր | Էդվին Լայնե[1] |
Պրոդյուսեր | Տոյվո Սյարկյա |
Սցենարի հեղինակ | Juha Nevalainen? |
Դերակատարներ | Kosti Klemelä?, Հեյկի Սավոլայնեն, Ռեյնո Տոլվանեն, Վեյկո Սինիսալո, Ակե Լինդման, Պենտի Սիիմես, Լեո Ռիուտու, Kaarlo Halttunen?, Մատտի Ռանին, Յուսի Յուրյա, Տաունո Պալո, Պենտի Իրյալա, Vilho Siivola?, Մարտի Ռոմպանեն, Տապիո Հյամյալյայնեն, Օլավի Ահոնեն, Տարմո Մաննի, Veli-Matti Kaitala?, Kale Teuronen? և Վիլի Աուվինեն |
Երաժշտություն | Ahti Sonninen? |
Պատմվածքի վայր | Ֆինլանդիա |
Կինոընկերություն | Suomen Filmiteollisuus |
Տևողություն | 181 րոպե |
«Անհայտ զինվորը» (ֆիններեն՝ Tuntematon sotilas), ռեժիսոր Էդվին Լայնեի կինոֆիլմը, որը էկրան է բարձրացել 1955 թվականին։ Վյայնյո Լիննայի համանուն վեպի առաջին էկրանավորումն է։ Մինչ այժմ մնում է ֆիննական ամենահաջողված ֆիլմը․ կինոթատրոններում այն դիտել է շուրջ 2,8 մլն մարդ, ինչը կազմել է այն ժամանակվա Ֆինլանդիայի բնակչության կեսից ավելին։ 2000 թվականից սկսած՝ ամեն տարի Ֆինլանդիայի անկախության օրը պետական «Yle» հեռուստառադիոընկերությունը ֆիլմը ցուցադրում է իր ալիքներով։ 2017 թվականին թողարկվել է ֆիլմի նոր տարբերակը, որը նկարահանել է ռեժիսոր Ակու Լոուհիմիեսը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է խորհրդա-ֆիննական պատերազմի իրադարձությունների մասին, որոնք ցուցադրվել են սովորական ֆինն զինվորների աչքերով։ 1941 թվականի հունիսին գնդացրային դասակը, որի կազմի մեջ մտնում են ֆիլմի հերոսները, հրաման է ստանում շարժվել դեպի խորհրդային սահմանը։ Չնայած անփորձությանը, սկզբում հաջողությունը ուղեկցում է ֆիններին, նրանք նույնիսկ գրավում են Պետրոզավոդսկը և շարժվում են խորհրդային տարածքի խորքը։ Սակայն, երբ պատերազմը ձգձգվում է, և փորձությունները գնալով ավելի դաժան են դառնում, զինվորներին հասկանալի է դառնում իրենց պայքարի անհույս լինելը...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոստի Կլեմելյա – լեյտենանտ Վիլե Կոսկելա
- Հեյկի Սավոլայնեն – սերժանտ Ուրհո Հիետանեն
- Ռեյնո Տոլվանեն – կապրալ Անտտի Ռոկկա
- Վեյկկո Սինիսալո – կապրալ Լախտինեն
- Օկե Լինդման – կապրալ Լեխտո
- Պենտտի Սիիմես – Մյայատյա
- Լեո Ռյուտու – շարքային Վանհալ
- Կաարլո Հալտունեն – շարքային Ռահիկայնեն
- Մատտի Ռանին – կապիտան Կարիլուոտո
- Յուսսի Յուրկա – լեյտենանտ Լամմիո
- Թաունո Պալո – մայոր Սարաստյե
- Պենտի Իրյալա – կապիտան Կաառնա
- Վիլհո Սիիվոլա – կապրալ Մյակիլյա
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1956 - Կաթոլիկ կինոյի կազմակերպության մրցանակ Բեռլինի կինոփառատոնում,
- 1956 - «Յուսսի» ազգային 6 մրցանակ լավագույն ռեժիսոր (Էդվին Լայնե), լավագույն պրոդյուսեր (Տոյվո Սյարկկյա), լավագույն սցենար (Յուհա Նևալայնեն), լավագույն դերասան (Օկե Լինդման և Վեյկկո Սինիսալո), լավագույն մոնտաժի համար հատուկ մրցանակ (Արմաս Վալասվուո, Օսմո Հարքիմո),
- 1959 - առաջադրվել է ՄԱԿ-ի մրցանակի Բրիտանական կինոակադեմիայի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0048752/
- ↑ Tainola, Rita. «Aku Louhimies valitsi Tuntemattoman sotilaan pääosat – Eero Ahosta Antti Rokka». IS. Ilta-Sanomat. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1955 ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1942 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Ֆիննական ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր