Անկախ ֆիլմերի համահայկական փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկախ ֆիլմերի համահայկական փառատոն

Անկախ ֆիլմերի համահայկական փառատոն անկախ կինոյի ամենամյա միջազգային փառատոն, որն անցկացվում է Երևանում CANC-ի հովանու ներքո՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերին Շվեյցարիայում Այնզիդելն քաղաքում Հայաստանը պաշտոնապես դարձավ ոչ առևտրային կինոյի համաշխարհային միության (UNICA) անդամ։ Հայաստանը UNICA-ում ներկայացնում է ոչ առևտրային կինոյի հայկական կենտրոնը (CANC), որի նախագահն ու հիմնադիրը Արտաշես Հովհաննիսյանն է, ում 1988 թվականին «Դիրիժորներ» ֆիլմի համար UNICA-ն միակ ոսկե մեդալը շնորհեց այս փառատոնին ԽՍՀՄ մասնակցության ողջ ընթացքում։ Դրանից հետո CANC-ն Հանրապետության մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ որոշում է կայացրել անկախ կինոյի համահայկական ամենամյա միջազգային փառատոնի կազմակերպման մասին։ Նշելով նոր փառատոնի նպատակները՝ Արտաշես Հովհաննիսյանը հայտարարել է․

Մեկ կինոստուգատեսի շրջանակներում միավորել բոլորին. դրանով էլ թելադրված էր Հայաստանում անկախ կինոյի փառատոն հիմնելու մեր որոշումը։

Ըստ փառատոնի ծրագրի՝ ֆիլմերը գնահատվում են մի քանի կատեգորիաներում՝ հիմնական, որտեղ կներառվեն ոչ ավելի, քան 10 րոպե տևողությամբ (Լավագույն ֆիլմ և Լավագույն երիտասարդական ֆիլմ), մեկ րոպե տևողությամբ ֆիլմերի կատեգորիա (Լավագույն մեկ րոպեանոց ֆիլմ) և ուսանողական կինոարտադրանք (Լավագույն ուսանողական ֆիլմ) Ֆիլմերը։ Փառատոնի ժյուրիի կազմում նախատեսվում է ընդգրկել տարբեր ժանրերում աշխատող հայտնի կինոռեժիսորներին, օպերատորներին, դրամատուրգներին[1]։

Առաջին փառատոնը նվիրված էր Հայաստանի կինոսիրողների ակումբի առաջին նախագահ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին և տեղի է ունեցել Երևանում 2011 թվականի մայիսի 28-30-ին։ Մրցութային ծրագրում ներկայացվել է հայ երիտասարդ ռեժիսորների 23 կարճամետրաժ ֆիլմեր Հայաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ Փառատոնի լավագույն 5 ֆիլմերը ներկայացվել են UNICA-ի հովանու ներքո անցկացվող ոչ առևտրային կինոյի համաշխարհային կինոփառատոն մրցութային ծրագրում[2]։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լավագույն ֆիլմ»
  • «Լավագույն ուսանողական ֆիլմ»
  • «Լավագույն երիտասարդական ֆիլմ»
  • «Լավագույն մեկ րոպեանոց ֆիլմ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]