Անկախության ճանապարհով
Անկախության ճանապարհով | |
|---|---|
| Ենթավերնագիր | Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից) |
| Հեղինակ | Վարդան Օսկանյան |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | հուշագրություն |
| Թեմա | քաղաքականություն |
| Բնօրինակ լեզու | հայերեն |
| Էջեր | 284 |
| Հրատարակիչ | «Անտարես» հրատարակչություն |
| Հրատարակման տարեթիվ | 2013 |
| ՀՏԴ | 941(479.25): 323(479.25) : 327 |
| ԳՄԴ | 63.3(2Հ) + 66.3(2Հ) + 66.4 |
«Անկախության ճանապարհով։ Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից)», 2013 թվականին լույս տեսած Վարդան Օսկանյանի գիրքը[1]։
Հուշագրություններում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն անդրադառնում է Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունում իր աշխատանքին, այն ղեկավարելու ժամանակաշրջանի իրադարձություններին, ինչպես նաև Հայաստանի անկախությանը նախորդած տարիներին իր անցած ուղու մասին[2]։
Ըստ Օսկանյանի, Հայաստանի արտաքին գործերի նախարար լինելու ընթացքում նա պահել օրագիր, որտեղից էլ գրքի համար ընտրել է այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք համարել է կարևոր, շրջադարձային՝ թեկուզ անձնական բնույթի հետաքրքրական մանրամասներով[2]։
Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու տարիների իրադարձություններից բացի՝ հեղինակը դրվագներ է ներկայացնում իր կենսագրությունից և անցած ճանապարհից[2]։
Գրքի ութ գլուխներում Վարդան Օսկանյանը պատմում է Հայաստանի Հանրապետության կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին, հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ արված քայլերի մասին։ Ներկայացնում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը և իր անձնական մասնակցությունը այդ ամենում, անդրադառնում Հայաստանի բազմակողմ դիվանագիտությանը։ Գլուխ է նվիրված Մերձավոր Արևելքին, որտեղ հեղինակը խոսում է արաբական երկրների և Իսրայելի հետ հարաբերությունների մասին։ Գրքում հեղինակը հատուկ ուշադրություն է հատկացնում արցախյան խնդրին, կարգավորման գործընթացին իր անձնական մասնակցությանը։ Արցախի Հանրապետությանը վերաբերող գլուխը վերնագրված է՝ «Լիսաբոնից Մադրիդ. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհարթ ճանապարհը»[2]։
Բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը ունի 10 գլուխ[1].
- Ներածություն
Երազանք և իրականություն Կյանքի ուղի Աշխարհաքաղաքական եռանկյունի
- Կոմպլեմենտարիզմ
- Ռուսաստան
- Եվրոպական Միություն
- Միացյալ Նահանգներ
- Հյուսիս և Հարավ՝ կենսական ուղղություններ
- Թուրքիա
- Լիսաբոնից Մադրիդ. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհարթ ճանապարհը
- Մերձավոր Արևելք
- Բազմակողմ դիվանագիտություն
- Առանց վերջաբանի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Վարդան Օսկանյան, Անկախության ճանապարհով: Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից):, Երևան, «Անտարես», 2013, էջ 3 — 284 էջ, ISBN 978-99941-2917-1։
- 1 2 3 4 Լույս է տեսել Վարդան Օսկանյանի հուշագրությունների գիրքը. «Անկախության ճանապարհով. փոքր երկրի մեծ մարտահրավերները»(չաշխատող հղում)
- Գրքեր այբբենական կարգով
- 2013 գրքեր
- Հայ-ամերիկյան հարաբերություններ
- Հայ-ռուսական հարաբերություններ
- Հայ-վրացական հարաբերություններ
- Հայ-իրանական հարաբերություններ
- Հայ-թուրքական հարաբերություններ
- Հայ-ադրբեջանական հարաբերություններ
- Գրքեր Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին
- Գրքեր աշխարհաքաղաքականության մասին
- Վարդան Օսկանյանի գրքեր
- Անտարես հրատարակչության գրքեր