Անիցա Բոշկովիչ
Անիցա Բոշկովիչ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1714 |
Ծննդավայր | Դուբրովնիկի Հանրապետությաուն |
Վախճանվել է | օգոստոսի 13, 1804 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Անիցա Բոշկովիչ (խորվ.՝ Anica Bošković, դեկտեմբերի 3, 1714, Դուբրովնիկի Հանրապետությաուն - օգոստոսի 13, 1804, Դուբրովնիկ, Դուբրովնիկի Հանրապետությաուն), խորվաթ բանաստեղծուհի և թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիցա Բոշկովիչը ծնվել է դուբրովնիկցի վաճառական Նիկոլա Բոշկովիչի ընտանիքում։ Տանը կարճ ժամանակ սովորելուց հետո ուսանել է Սուրբ Եկատերինայի վանքում, որտեղ նրա ավագ քույրը՝ Մարիան մայրապետ է եղել։ Ուսումն ավարտելուց հետո հրապուրվել է խորվաթերեն լեզվով գրական ստեղծագործություններ գրելով։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը 1758 թվականին Վենետիկում լույս տեսած «Razgovor pastirski varhu porođenja Gospodinova jedne djevojčice Dubrovkinje» գիրքն է, որն ունեցել է երեք հրատարակություն՝ կատարված օկտավաների տեսքով և ուղղված են հիմնականում երիտասարդ ընթերցողներին[1]։ Հետագայում այս ստեղծագործությունը հայտնի է դարձել «Ljubica» անվանումով և ճանաչվել է Դուբրովնիկի Հանրապետության պատմության մեջ միակ տպագիր գիրքը, որը գրվել է բացառապես կնոջ կողմից[2]։ Գիրքը հետագայում իտալերեն է թարգմանել նրա եղբայրը՝ Ռուջեր Բոշկովիչը, ում հետ Անիցա Բոշկովիչը ակտիվ նամակագրություն է վարել։ Գիրքը պահվում է Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի արխիվում՝ «Poesie Illyriche di Anna Boscovich» անվանումով հատուկ բաժնում։ Բացի գրքեր գրելուց, նա նաև իտալերենից թարգմանել է կրոնական տեքստեր և բանաստեղծություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bošković, Anica // Hrvatska enciklopedija. — mrežno izdanje. — Leksikografski zavod Miroslav Krleža, 2021.
- Foretić, Miljenko BOŠKOVIĆ, Anica // Hrvatski biografski leksikon. — 1989.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Anica Bošković» (անգլերեն). Knjiženstvo — Women Writers Database.
|