Անիթա Մոեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անիթա Մոեն
Anita Moen 2016-01-27 001.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Ամբողջական անուն`բոքմալ Anita Moen
Մասնագիտացում`cross-country skier
Երկիր`Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ`օգոստոսի 31, 1967(1967-08-31) (51 տարեկան)
Ծննդավայր`Էլվերում, Հեդմարկ, Նորվեգիա

Անիթա Մոեն (նորվ.՝ Anita Moen, օգոստոսի 31, 1967(1967-08-31), Էլվերում, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի դահուկավազորդ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի հավաքականի կազմում հանդես է եկել 1987-2003 թվականներին: Մասնակցել է երեք Ձմեռային օլիմպիական խաղերի, նվաճել 5 մեդալ, երեք արծաթե (4 x 5 կմ՝ 1994, 1998, 2002) և երկու բրոնզե մեդալ (15 կմ՝ 1998, անհատական սպրինտ՝ 2002)՝ 1994 թվականին Լիլեհամերում 4 х 5 կմ էստաֆետում նվաճել է արծաթե մեդալ, 1998 թվականին Նագանոյում՝ արծաթե մեդալ, 2002 թվականին՝ Սոլթ Լեյք Սիթիում՝ արծաթե և բրոնզե մեդլաներ 1,5 կմ ազատ ոճում:

Մոենն աշխարհի առաջնություններում նվաճել է 5 մեդալ՝ ունի 4 արծաթե (1995, 1997, 2001, 2003) և մեկ բրոնզե մեդալ (1993): Անհատական մրցումներում լավագույն արդյունքը ցուցաբերել է 1997 թվականին, 30 կմ մրցավազքում ավարտել է հինգերորդը: Ընդհանուր հաշվարկով՝ Անիտա Մոենը 20 անգամ Աշխարհի գավաթի խաղարկության տարբեր փուլերում բարձրացել է պոդիում, այդ թվում `երեք անգամ` առաջին տեղ, յոթ անգամ՝ երկրորդ և տասը անգամ` երրորդ: 1992-2002 թթ. իր կարիերայի ընթացքում Մոենը բոլոր մակարդակներում հաղթել է 18 մրցավազքերում:

2001 թվականին եղել է Tjejvasan դահուկավազքի միջոցառման հաղթող[1]:

2002-2003 թթ. մրցաշրջանի վերջում Մոեն հայտարարել է իր սպորտային կարիերայի ավարտի մասին:

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Արծաթ – 1994 թ. Լիլեհամեր 4 x 5 կմ
  •  Արծաթ – 1998 թ. Նագանո 4 x 5 կմ
  •  Արծաթ – 2002 թ. Սոլթ Լեյք Սիթի 4 x 5 կմ
  •  Բրոնզե – third place 1998 թ. Նագանո 15 կմ
  •  Բրոնզե – third place 2002 թ. Սոլթ Լեյք Սիթի, անհատական սպրինտ

Աշխարհի առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Արծաթ – 1995 թ. Ֆանդեր Բեյ 4 x 5 կմ
  •  Արծաթ – 1997 թ. Թրոնհեյմ 4 x 5 կմ
  •  Արծաթ – 2001 թ. Լահթի 4 x 5 կմ
  •  Արծաթ – 2003 թ. Վալ դի Ֆիեմ 4 x 5 կմ
  •  Բրոնզե – 1993 թ. Ֆալուն 4 x 5 կմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tjejvasan» (Swedish)։ Vasloppet։ Արխիվացված օրիգինալից-ից 3 November 2014-ին։ Վերցված է 1 February 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]