Անժե (կամուրջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժե
Երկիր Ֆրանսիա
ՏեղանքԱնժե
Տեսակկախովի կամուրջ
Նյութերկաթբետոն
Հատում էՄեն
Երկարություն124 մետր
Լայնություն7,2 մետր
Բացման տարեթիվ1839
Քարտեզ
Քարտեզ

Անժե կամուրջ կամ Բաս Շանի կամուրջ (ֆր.՝ Pont de la Basse-Chaîne), Մեն գետի վրայով Անժե քաղաք մտնող կամուրջ, որը քանդվել է 1850 թվականի ապրիլի 16-ին ֆրանսիական զինվորների քայլելիս առաջացած ռեզոնանսի պատճառով։ Նախագծել են Ջոզեֆ Չալին և Բորդիլիոնը։ Կառուցվել է 1836-1839 թվականներին[1]։

Կամուրջն ունեցել է 102 մետր երկարություն, երկու ճոպան։ Կրող կամուրջը 7,2 մետր լայնություն է ունեցել։ Հենարանները թուջե 5.47 բարձրությամբ սյուներ են եղել[1]։

Կամրջի քանդվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի կործանումը

Այդ տարածքում տեղակայված գնդի բանակայինները հաճախ են օգտագործել կամուրջը։Կամրջի կործանման օրը երկու գումարտակ անցել են կամրջով, երրորդի անցնելու ժամանակ ամպրոպ է սկսվել, ուժեղ քամուց կամուրջն սկսել է ճոճվել։ Զինվորների քայլից կամուրջն էլ ավելի է ճոճվել։ Նրանց քայլելը ռեզոնանս է առաջացրել և ճոճքը մեծացել է։ Աղետի պահին կամրջի վրա 483 զինվոր է եղել և չորս քաղաքացիական։ Ողջ մնացացների տեղեկությամբ կամուրջն անցնելուց հազիվ են քայլել, և քիչ է մնացել ընկնեին ջուրը։ Զինվորներին հրամայել են «ջարդել քայլը», բայց արդեն ճոճքը կասեցնել հնարավոր չի եղել։ Աջ ափից բարձրացող ճոպանը կտրվել է գետնի տակ, 3-4 մետր խորության տակ։ Քիչ անց կտրվել է հարևան ճոպանը, որի պատճառով կամրջի աջափնյա մասը փլուզվել է, և կամրջի թեքվելու պատճառով զինվորների մի մասը ընկել է ջուրը։ Ջուրը ընկածների մեծ մասին փրկել են դեռ կամուրջով չանցած նրանց ընկերները և Անժեի քաղաքացիները։ Ընդհանուր առմամբ զոհվել է 226 զինվոր[2]։ Ողբերգությանը նպաստել են քամոտ եղանակի և զինվորների քայլից առաջացած դինամիկ բեռը, և հիմնական ճոպանների կոռոզիան։ Պարզվել է, որ կամրջի խարսխային ամրացումները թույլ են եղել։ Չնայած դրանց բետոնապատ լինելուն, ջուրը թափանցել և քայքայել է մետաղը[2][3]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետի հետևանքով Ֆրանսիայում մինչև 1870 թվականը ճոպանային կամուրջներ չեն կառուցել։ Անժեի կամրջի անկումը կապված կախովի կամուրջների հետ լուրջ խնդիրներ է առաջ քաշել։ Որոշ ճարտարագետներ հետագա նմանատիպ կամուրջներում օգտագործել են ուժեղացված ամրացումներ։ Նմանատիպ բոլոր կամուրջների ամրությունը ստուգվել է[1]։

Նույն հատվածում 1960 թվականին բետոնե հեծաններով նոր կամուրջ է կառուցվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Peters, Tom F., "Transitions in Engineering: Guillaume Henri Dufour and the Early 19th Century Cable Suspension Bridges", Birkhauser, 1987, 3-7643-1929-1
  2. 2,0 2,1 «Rapport... de la commission d'enquête... pour rechercher les causes et les circonstances qui ont amené la chute du pont suspendu de la Basse-Chaîne». Annales des ponts et chaussées: Partie technique: 394–411. 1850. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  3. Annales des ponts et chaussées: Partie technique. — A. Dumas, 1850-01-01. — 480 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • R.E.D. Bishop, Vibration, Cambridge University Press (1965) for a discussion of the engineering problems of unwanted vibrations.
  • J.P. Den Hartog, Mechanical Vibrations, Dover Publications (1985)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]