Անթև սագիկը
Անթև սագիկը ռուս.՝ Бескрылый гусёнок | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | Լեգենդ |
Ռեժիսոր | Օքսանա Չերկասովա |
Սցենարիստ | Վլադիմիր Գոլովանով |
Բեմադրող նկարիչ | Valentin Olshvang? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Դիստրիբյուտոր | ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1987 |
Անթև սագիկը (ռուս.՝ Бескрылый гусёнок), մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1987 թվականին, ռեժիսոր Օքսանա Չերկասովայի կողմից, ըստ չուկչայական հեքիաթի մոտիվների։ Մուլտֆիլմը նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում, ըստ ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կոմիտեի պատվերի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուտխ ագռավը չուկչայական հեքիաթ է պատմում։ Ամռանը սագերը թռչելով տունդրա են գալիս։ Բոլոր ճուտիկները արդեն մեծացել էին, բացի մի ճուտիկից, որը դեռ ձվում էր։ Կուտխը նայում է երկնքից և հարցնում, թե որտեղ է վերջինը։ Վերջինը ծնված սագիկը շատ էր սիրում քնել։ Մայրիկից փախչում էր և նորից քնում էր։ Կուխտ ագռավը լույսը մթության էր փոխում և ցերեկը գիշեր դարձնում։ Սագիկը թափառում էր նոր տեղացած ձյան վրայով։ Նրա ձայնը լսում է աղվեսը, բռնում նրան և տանում իր բույն` որպես պաշար պահելով։ Սագիկն սկսում է լաց լինել։ Նրան լսում է մուկն ու տանում է նրան ստորգետնյա ճանապարհով։ Սագիկն այնտեղ երկար թափառում է, շատ սարսափելի ու տարօրինակ բաներ տեսնում։
Վերջ ի վերջո Կուտխը խղճում է սագին և ուղարկում է նրան իր մոր մոտ։ Եվ ահա նորից սագիկն իր մոր մոտ է ծնվում և սրանից հետո այլևս երկար չի քնում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Օքսանա Չերկասովա
- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Գոլովանով
- Բեմադրող նկարիչ՝ Վալենտին Օլշվանգ
- Օպերատորներ՝ Սերգեյ Ռեշյոտնիկով, Նիկոլայ Գրիբկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ալեքսեյ Կարաև, Անդրի Զոլոտուխին, Ելենա Պետկևիչ, Վլադիմիր Պետկևիչ, Իրինա Կլիմովա, Գալինա Վասիլևա, Տատյանա Դանիլենկո, Նադեժդա Միխայլովա, Օլգա Կնյազևա
- Հնչյունային օպերատոր՝ Լյուդմիլա Էրիկալովա
- Երաժշտական ձևավորումը՝ «Էրգիրոն» նվագախմբի
- Մոնտաժող` Լ Պերմյակովա
- Խմբագիր` Է․ Օռլինկովա
- Տնօրեն` Վալենտինա Խիժնյակովա
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անթև Սագը» մուլտֆիլմը պարգևատրվել է[1]․
- «ԿՐՈԿ» միջազգային կինոփառատոնի դիպլոմով (Ուկրաինա 1987 թվական)
- «Ազգագրական կինո» փառատոնի առաջին մրցանակ (Պյառնու)
- Սամարա քաղաքի կինոակումբների «Արծաթե պոլկան» փառատոնի մրցանակ
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անթև սագիկը» մուլտֆիլմի բեմադրող նկարիչը Վալենտին Օլշվանգն է։ Ցելյուլոիդի վրա գրաֆիկական պատկեր է, չուկրայական ոճի նախնադարյան գեղանկարչությամբ։ Փայլի ու փափկության համար տուշի մեջ ավելացվել է գլիցերին, նկարահանել են երկրորդ հարկի ֆոնին, որի վրա աղ են վառել։ Արդյունքում ստացվել է մթության մեջ լուսավորության հետաքրքիր էֆեկտ, ցուցադրվել է կիսալքված աշխարհը, որտեղ ընկել է սագիկն ու մոլորվել։ Շատերին է այնտեղ հանդիպել, տարօրինակ շատերին։ Իսկ ո՞վ տարօրինակ չէ։
Նա երեք ֆիլմ է նկարահանել ըստ չուկչայական լեգենդների։ Դրանք են «Կուտխն ու մկները», «Անթև սագիկը» և «Կկվի զարմիկը»։ Օքսանան հետևողական է իր ստեղծագործության մեջ, այն է՝ ազգային մշակույթի ու ժողովրդական արժեքների հանրայնացում, որի համար արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի։ - Իրինա Մարգոլինա, «Մեր մուլտֆիլմերը»[2]
|
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է «Մազայ պապիկը և նապաստակները» մուլտֆիլմի հավաքածուում (ներկայացուցիչ` «Խոշոր պլան» ընկերություն)[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Черкасова Оксана Леонтьевна Биография Призы
- ↑ Ирина Марголина. Оксана Черкасова // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 Արխիվացված է Հուլիս 13, 2007 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ DVD «Дедушка Мазай и зайцы»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անթև սագը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Անթև սագը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Անթև սագը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Оксана Черкасова — Тексты — Энциклопедия отечественного кино
|