Անդրե Նզապեիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Նժաչեակ
André Nzapayeké
André Nzapayéké 2006.jpg
Դրոշ
ԿԱՀ վարչապետ
25 հունվարի - 10 օգոստոսի, 2014 թվական
 
Քաղաքացիություն՝ Flag of the Central African Republic.svg Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բանկիր
Ծննդյան օր օգոստոսի 20, 1951(1951-08-20) (67 տարեկան)
Ծննդավայր Bangassou, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն

Անդրե Նզապեիկե (ֆր.՝ André Nzapayeké, օգոստոսի 20, 1951(1951-08-20), Bangassou, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն), քաղաքական և պետական գործիչ, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության վարչապետը 2014 թվականի հունվարի 25-ից մինչև օգոստոսի 10-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերեյ Նզապեիկեն ծնվել է 1951 թվականի օգոստոսի 20-ին Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի Բանգասու քաղաքում, քրիստոնյայի ընտանիքում[1]: Եղել է Աֆրիկայի զարգացման բանկի գլխավոր քարտուղարն ու Կենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկի փոխնախագահը:

Վարչապետի պաշտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 25-ին՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության կառավարության ու ապստամբների միջև ծավալված կոնֆլիկտի ամենաթեժ պահին Անդրե Նզապեիկեն նշանակվել է երկրի ժամանակավոր վարչապետ[2]: Նա ասել է, որ իր համար առաջնահերթ խնդիրներ կլինեն երկիրը 2015 թվականի ընտրություններին նախապատրաստելը և մի քանի ամսվա ընթացքում դադարեցնել երկրի ներսում տեղի ունեցող վայրագությունները` որպես պետության վերականգնման ուղղությամբ կատարվող կարևոր քայլ[3]: Հունվարի 27-ին Նզապեիկեն ձևավորել է նոր կառավարություն, որի կազմում ընդգրկված էին 20 նախարարներ, այդ թվում` յոթ կանայք և քրիստոնեական «հակաբալակ» ջոկատի մեկ ներկայացուցիչ[4]: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Նզապեիկեին և երկրի նախագահ Քաթրին Սամբա Պազային ուղարկված հայտարարության մեջ ողջունել է նրանց նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ նշելով, որ այն «նոր հնարավորություններ է ընձեռում քաղաքական գործընթացին աջակցելու» համար և որ ներդրված ջանքերի շնորհիվ հաջողվել է սկիզբ դնել անցումային գործընթացին[5]:


Հունիսի 4-ին՝ Բանգիում ընդհանուր գործադուլի կոչերից և կառավարության հրաժարականի պահանջից հետո, Անդրե Նզապեիկեն որոշել է արգելել SMS հաղորդագրությունների ուղարկումը ամբողջ երկրում[6][7]: Ավելի ուշ Անդրե Նզապեիկեն մուսուլման և քրիստոնյա խմբավորումներին հորդորել է վայր դնել զենքերը և դադարեցնել միջկրոնական բռնությունները: Արդյունքում, Բանգիի քաղաքապետարան և Բեգուա և Բիմբո մայրաքաղաքային շրջաններ եկել են ոչ թե մարտիկներ, այլ մոտ 200 տեղացի մուսուլմաններ, որոնք գտել էին զենքեր փողոցում: Նզապեիկեն ասել է, թե «մենք պետք է խրախուսենք բոլոր նրանց, որոնք կամավոր կբերեն նռնակներ և զինամթերք, որոնք աջակցում են խաղաղ գործընթացին: Մենք պետք է խրախուսենք եկածներին և մնացած բնակչությունը»[8]:

Օգոստոսի 5-ին նախագահական Քաթրին Սամբա Պազայի մամուլի խոսնակը պետական ​​ռադիոյի եթերում հայտարարել է, որ «վարչապետը Անդրե Նզապեիկեն և նրա կողմնակիցները հրաժարական են տվել պետության ղեկավարի խնդրանքով»[9][10]: Օգոստոսի 10-ին Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Քաթրին Սամբա Պանզան վարչապետի պաշտոնում նշանակել է Մահամաթ Կամունին[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «André Nzapayéké, un technocrate à la tête du gouvernement de République centrafricaine» (French)։ Radio France Internationale։ 25 января 2014։ Վերցված է 27 января 2014 
  2. «Андре Нзапэике назначен новым премьером ЦАР»։ РИА Новости։ Վերցված է 2014-06-10 
  3. «New CAR PM says ending atrocities is priority»։ Aljazeera։ Վերցված է 2014-01-26 
  4. «Премьер-министр ЦАР сформировал переходное правительство»։ РИА Новости։ Վերցված է 2014-06-10 
  5. «Пан Ги Мун выразил приветствие по поводу формирования нового правительства ЦАР»։ Синьхуа։ Վերցված է 2014-06-10 
  6. «В Центральноафриканской республике запретили SMS»։ Russia Today։ Վերցված է 2014-06-10 
  7. «Власти ЦАР запретили жителям страны посылать смс-ки»։ BBC Russian։ Վերցված է 2014-06-10 
  8. «ЦАР: оружие сдают мирные жители, а не боевики»։ Euronews։ Վերցված է 2014-06-10 
  9. «Правительство ЦАР по требованию президента ушло в отставку»։ РИА Новости։ 5 августа 2014։ Վերցված է 10 августа 2014 
  10. «Правительство ЦАР во главе с премьер-министром ушло в отставку»։ Русская планета։ 5 августа 2014։ Վերցված է 10 августа 2014 
  11. «Новым премьер-министром ЦАР стал мусульманин Камуна»։ BBC Russian։ 10 августа 2014։ Վերցված է 10 августа 2014