Jump to content

Անդրե Մաժինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Մաժինո
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական ալյանս
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 17, 1877(1877-02-17)[1][2][3][…]
Ծննդավայր Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ
Վախճանի օր հունվարի 7, 1932(1932-01-07)[1][4][5][…] (54 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Պարգևներ
Ռազմական մեդալ Մարտական խաչ 1914-1918 Insignia for the Military Wounded Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ալաուիթյան գահի շքանշանի Մեծ խաչ[6]

Անդրե Մաժինո (փետրվարի 17, 1877(1877-02-17)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ - հունվարի 7, 1932(1932-01-07)[1][4][5][…], Փարիզ), ֆրանսիացի քաղաքական և զինվորական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Մաժինոն ծնվել է 1877 թվականի փետրվարի 17-ին, Փարիզում։ Քսան տարեկան հասակում դարձել է իրավագիտության դոկտոր։ 1910 թվականին ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, նա անցավ զինվորական ծառայության և ուղարկվեց Լոթարինգիա։ 1914 թվականին արժանացավ սերժանտի կոչման՝ սառնասրտության և խիզախության համար։ 1914 թվականի նոյեմբերին Վերդենի մատույցներում վիրավորվեց, պարգևատրվեց Ֆրանսիայի բարձրագույն ռազմական պարգևով՝ Զինվորական մեդալով։ Զինվորական անբասիր ծառայության, ռազմական գնահատելի վաստակի համար 1919 թվականի մարտի 12-ին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։

Պատերազմի ավարտից հետո վերադարձել է խորհրդարանական աշխատանքի։ 1922 թվականին նշանակվել է ռազմական նախարար՝ Ռայմոն Պուանկարեի ղեկավարած կառավարության կազմում։ Նախաձեռնել է Գերմանիայի հետ սահմանին ռազմական ամրությունների գծի (Մաժինոյի գծի) ստեղծման գործը։ Դրա շինարարությունն սկսվել է 1929 թվականին, շարունակվել մինչև 1934 թվականը։ Այդ ժամանակաշրջանում շինարարության վրա ծախսվել է շուրջ մեկ միլիարդ դոլար։

Մաժինոն այդպես էլ չտեսավ ամրությունների գծի շինարարության ավարտը։ 1931 թվականի դեկտեմբերին նա վարակվեց տիֆով և մեկ ամիս էլ չանցած՝ մահացավ։ Ամրությունների գիծը կոչեցին նրա անունով։ Սակայն ընդամենը մի քանի տարի անց ակնհայտ դարձավ, որ այդ գիծը արդյունավետ չէ։ 1940 թվականին Ֆրանսիայի վրա հարձակված հիտլերյան Գերմանիայի հրասայլերը /տանկերը/ առանց մեծ դժվարության ճեղքեցին-անցան տանկերի համար անհաղթահարելի համարված այդ ամրություները։

1966 թվականի սեպտեմբերին Վերդենում հուշարձան է կանգնեցվել ի պատիվ Մաժինոյի[7]

Անդրե Մաժինոն 1919-1932 թվականներին եղել է Ֆրանսիայի սուսերամարտի ֆեդերացիայի, 1921-1924 թվականներին՝ սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. https://archive.gazettes.africa/archive/ma/1930/ma-bulletin-officiel-dated-1930-11-28-no-944.pdf
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Մաժինո» հոդվածին։