Անդրեյ Սուլինի անվան զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Անդրեյ Սուլինի անվան զբոսայգի
ПаркСулина1.jpg
Տեսակպուրակ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքԿրասնի Սուլին
Հիմնվել է1969
Անդրեյ Սուլինի անվան զբոսայգիը գտնվում է Ռուսաստանում
Անդրեյ Սուլինի անվան զբոսայգի

Անդրեյ Սուլինի անվան մշակույթի և հանգստի զբոսայգի (ռուս.՝ Парк культуры и отдыха им. Андрея Сулина)[1], Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Ֆուրմանովի փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Սուլինի անվան մշակույթի և հանգստի զբոսայգու պատմությունը սկսվում է 1969 թվականից։ Այդ ժամանակ Կրասնի Սուլինի աշխատավորների պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն 1969 թվականի հուլիսի 22-ին ընդունեց ««Մետալուրգ» մարզադաշտի շրջանում գտնվող կանաչ գոտու բարեկարգման և այնտեղ մշակույթի ու հանգստի քաղաքային զբոսայգի կառուցելու մասին» թիվ 317 որոշումը։ Զբոսայգու կառուցման համար հատկացված տարածքը եղել է 20 հա, սակայն միևնույն ժամանակ այս տարածքը չի ունեցել այգու պլանավորում, կահավորված չի եղել բնակչության հանգստի և մշակութային ծառայություններ մատուցելու վայրերով։ Քաղաքային զբոսայգու պլանավորման, նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտականությունները հանձնարարվել են քաղաքային գործադիր կոմիտեի մշակույթի բաժնին։ Նախագծման և հետազոտման աշխատանքների սահմանը կազմել է 2500 ռուբլի, ֆինանսավորումն իրականացվել է տեղական բյուջեից։ Արդեն 1970 թվականի հունիսին կայացել է «մշակույթի և հանգստի քաղաքային զբոսայգու», որպես ինքնուրույն տնտհաշվարկային կազմակերպության, բացումը։ Այն ուներ անկյունային դրոշմակնիք և կլոր կնիք, ինչպես նաև հաստիքացուցակ և արտադրական-ֆինանսական պլան։

Մի շարք ձեռնարկությունների պարտադրեցին կատարել զբոսայգու բարեկարգման աշխատանքներ։ Զբոսայգու կահավորումը դանդաղ էր ընթանում, միայն 1971 թվականի ապրիլին Սուլինի պետական մետալուրգիական գործարանին հատկացվեց հողատարածք՝ ամառային կինոթատրոն կառուցելու համար։ Ընթերցասրահն ու գրապահոցը այդպես էլ չկառուցվեցին։ Զբոսայգում տեղադրվեցին որոշ ատրակցիոններ՝ «Նավակներ», «Ինքնաթիռներ» և այլն։

Զբոսայգու առաջին ատրակցիոններից մեկը

Այդ ժամանակ զբոսայգու տնօրենը Ա. Լ. Վոլկովան էր, որն աշխատել է մինչև 1975 թվականը։ Դրանից հետո այդ պաշտոնին նշանակվել է Մարիա Կուզմինիչնա Դավիդենկոն։ 1976 թվականին այգում արդեն աշխատում էր 700-տեղանոց Կանաչ թատրոնը[2], տեղադրված են եղել 7 ատրակցիոններ։ Քաղաքի հպարտությունը դարձել էր դիտանիվը։

Զբոսայգին 1976 թվականին, տեսք վերևից

Զբոսայգու կանաչապատումը տեղի է ունեցել պարբերաբար, տնկվել է ավելի քան 600 ծառ՝ եղևնիներ, սոճիներ, շագանակենիներ, արոսենիներ և թխենիներ։ Բացի այդ, զբոսայգում տեղադրվել է երկու առևտրային տաղավար։ Զբոսայգում միշտ հնչել է երաժշտություն, տեղի են ունեցել տոնակատարություններ, մրցույթներ և խաղեր։ Մշակույթի պալատի[3] և գրադարանների հետ համատեղ զբոսայգում աշխատանք է կատարվել կոմունիստական դաստիարակության ոլորտում։ 1976 թվականին մշակվել և հաստատվել է 1976-1980 թվականներին զբոսայգու վերակառուցման նախագիծը։ Նախատեսված էր տեղադրել լուսավորության սյուներ, ցայտաղբյուրներ, դրամարկղաղյին կրպակներ, հրաձգարան, զրուցարաններ, «հանգիստ խաղերի» տաղավար և շատ ավելին։

2017 թվականի մարտին սկսվել է 40 տարի ծառայած «Դիտանիվի» ապամոնտաժումը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]