Jump to content

Անդրեյ Ռացիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Ռացիու
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 20, 1998(1998-06-20)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Աիուդ, Alba County, Ռումինիա[1]
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ագուավիվա
—2010 Իսպանիա Անդորրա
2010—2016 Իսպանիա Վիլյառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019—2021 Իսպանիա Վիլյառեալ 0 (0)
2016—2018 Իսպանիա Վիլյառեալ C 65 (4)
2017—2021  Իսպանիա Վիլյառեալ Բ 58 (1)
2020—2021  Նիդերլանդներ ԱԴՕ Դեն Հաագ 10 (0)
2021—2023 Իսպանիա Ուեսկա 72 (3)
2023— Իսպանիա Ռայո Վալյեկանո 1 (0)
Ազգային հավաքական
2019—2020 Ռումինիա Ռումինիա (մինչև 21) 3 (0)
2021 Ռումինիա Ռումինիա (օլիմպ․) 6 (0)
2021— Ռումինիա Ռումինիա 13 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրեյ Ֆլորին Ռացիու (ռումիներեն՝ Andrei Florin Rațiu, հունիսի 20, 1998(1998-06-20)[1], Աիուդ, Alba County, Ռումինիա[1]), ռումինացի ֆուտբոլիստ, իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռումինիայի Այուդ քաղաքում, սակայն վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա։ Ռացիուն «Վիլյառեալ» ակումբի սան է։ 2016 թվականի օգոստոսի 20-ին «Ալսիրայի» դեմ խաղում նշել է նորամուտը ակումբի պահեստային թիմի կազմում։ Սեպտեմբերի 14-ին «Էլչե Իլիսիտանոյի» դեմ խաղում Ռացիուն խփել է իր առաջին գոլը թիմի կազմում։

Պահեստային թիմի կազմում ելույթներից հետո Անդրեյը տեղափոխվել է ակումբի դուբլ[2]։ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին «Պենյա Դեպորտիվայի» դեմ խաղում փոխարինել է Դարիո Պովեդային[3]։ 2019 թվականի ապրիլի 18-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում Ռացիուն նշել է իր նորամուտը «Վիլյառեալի» հիմնական կազմում[4]։

2020 թվականի օգոստոսին Անդրեյը վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «ԱԴՕ Դեն Հաագ»[5]։ Սեպտեմբերի 13-ին «Հերակլեսի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Էրեդիվիզիում[6]։

2021 թվականի օգոստոսի 4-ին Ռացիուն ազատ գործակալի կարգավիճակով դարձել է «Ուեսկա» ակումբի խաղացող։ Օգոստոսի 13-ին «Էյբարի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Սեգունդայում[7]։ 2022 թվականի մայիսի 21-ին «Ռեալ Սոսիեդադ Բ»-ի դեմ խաղում պաշտպանը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[8]։

2023 թվականի օգոստոսին Ռացիուն տեղափոխվել է «Ռայո Վալյեկանո»[9]։ Նոյեմբերի 5-ին «Ռեալի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[10].

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Ռացիուն Ռումինիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է ամառային Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա խաղացել Է Հոնդուրասի[11] և Նոր Զելանդիայի դեմ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «El Villarreal B mantiene su apuesta por jugadores de la casa» (իսպաներեն). 24.08.2018. {{cite web}}: Check |archive-url= value (օգնություն)
  3. «Վիլյառեալ II VS. Պենյա Դեպորտիվո 3:2» (անգլերեն). soccerway.com. 17.12.2017. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Վալենսիա VS. Վիլյառեալ 2:0» (անգլերեն). soccerway.com. 18.04.2019. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «Andrei moves on loan to ADO Den Haag» (իսպաներեն). F.C Villarreal. 04.08.2020. Արխիվացված է օրիգինալից 01.10.2020-ին.
  6. «Հերակլես VS. ԱԴՕ Դեն Հաագ 2:0» (անգլերեն). soccerway.com. 13.09.2020. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. «Ուեսկա VS. Էյբար 2:0» (անգլերեն). soccerway.com. 13.08.2021. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «Ուեսկա VS. Ռեալ Սոսիեդադ II 3:2» (անգլերեն). soccerway.com. 21.05.2022. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Ratiu, nuevo jugador del Rayo Vallecano» (իսպաներեն). Rayo Vallecano. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «Ռեալ Մադրիդ VS. Ռայո Վալյեկանո 0:0» (անգլերեն). soccerway.com. 05.11.2023. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  11. «Հոնդուրաս (մինչև 23) VS. Ռումինիա (մինչև 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 22.07.2021. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.
  12. «Ռումինիա (մինչև 23) VS. Նոր Զելանդիա (մինչև 23) 0:0» (անգլերեն). soccerway.com. 28.07.2021. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.